Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. Փաշինյան

Արայիկ Հարությունյանին Բաքվում հարցաքննել են․ ո՞վ է նրա փաստաբանը (լուսանկար)

Արդեն գրել ենք, որ երեկ Ադրբեջանի իշխանություններն առևանգել և ապօրինի ձերբակալել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ հայտնի է Հարությունյանի իրավունքները պաշտպանող փաստաբանի ինքնությունը։

Ըստ այդմ, ԼՂՀ նախկին ղեկավարի փաստաբանը Ալով Սաֆարալիևն է։ Սոցցանցի իր էջում նա հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը։

«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- հավելել է ադրբեջանցի փաստաբանը։ Նրա պնդմամբ, Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը նորմալ է․ 

«Ես կիրականացնեմ նրա պաշտպանությունը Ադրբեջանի Հանրապետության օրենքներին և իրավական էթիկայի համաձայն, մի խոսքով, բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական ​​պարտքը»։

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտում ապօրինի ձերբակալվել են ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007 թթ.), Բակո Սահակյանը (2007-2020 թթ.), Արայիկ Հարությունյանը (2020-2023 թթ․), ինչպես նաև գործող նախագահ Սամվել Շահրամյանը, ԼՂ խորհրդարանի վերջին նախագահ, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։  Որոշ տեղեկություններով՝ գերեվարվել է նաև Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արայիկ Մելքումյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի սահմանապահներն առևանգել են Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին՝ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելով 4-ամսյա կալանավորումը։

Արցախի ՊԲ հրամանատար գեներալ Կամո Վարդանյանի և ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ճակատագիրն առայժմ անհայտ է։