Արցախի պետական նախարարն անգնահատելի է համարում երկրում ՀԲԸՄ իրականացրած ծրագրերը
ԱրցախիՀանրապետության պետական նախարար ԳրիգորիՄարտիրոսյանը հունիսի 3-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, հիմնադրամի Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և կառույցի մի խումբ ներկայացուցիչների, որոնք Արցախ են ժամանել «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերի մեկնարկը ազդարարելու շրջանակներում:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է ՀԲԸՄ-ի հետ ստեղծված ամուր կապը և հույս հայտնել, որ դրանք շարունակական են լինելու:
«Հաճելի պատահականությամբ այս օրերին Արցախ ձեր այցը համընկնում է ֆուտբոլային տոնական հրավառության հետ, ինչը ևս մեկ լավ առիթ է վայելելու հայրենիքի արցախյան հատվածում տիրող այս մթնոլորտը: Արցախի մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական ոլորտում ձեր իրականացրած տարատեսակ ծրագրերն անգնահատելի են: Վստահ եմ, որ «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերը դառնալու են մեր համագործակցության մի նոր շրջափուլ և նույնչափ մեծ հաջողութւյուններ են գրանցելու:
Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշել է, որ կառույցը չի սահմանափակվելու նախատեսված ծրագրերով, այլ նպատակ կա նաև աջակցել ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մյուս ենթկառուցվածքների զարգացման գործին:
«Այսօր մենք այստեղ ենք քննարկելու կառավարության գերակայությունները, առաջնահերթությունները, որպեսզի կարողանանք մաքսիմալ հարմարեցնել իրագործվող ծրագրերը այդ կարիքներին»,- ասել է Պ. Սեդրակյանը:
Պետնախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տնտեսության զարգացման տարբեր ուղղություններում իրականացվող ծրագրերի վրա, որոնցում մեծ դերակատարություն ունեն սփյուռքն ու համայն հայությունը:
Հանդիպման վերջում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը