Փաշինյանը խոսեց անկլավների մասին
«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, քանի որ նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և այլ տարածքներում նույնպես: Այս մասին քիչ առաջ «Առաջին ալիքին» ուղիղ եթերում տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք 2021-ին առաջարկել ենք, ասել ենք՝ եկեք որոշենք՝ որն է սահմանազատման քարտեզը, որ այդ գծից զորքերը հայելային հետ քաշենք։ Փորձը ցույց է տալիս, որ չլուծված որևէ հարց, կամ լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց X պահի դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ»,-պնդեց Փաշինյանը։
«Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև 29800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը: ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան այդ տարածքի վրա։ Ով էլ խոսի անկլավների մասին, ապա պետք է սեղանին դնի քարտեզ, թե ինչով է հիմնավորվում այդ անկլավների գոյությունը։ Սա պարզ հարց չէ»,- հավելեց նա։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ