Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբ
Հասարակություն

Հրետակոծության հետևանքով ձեռքերը կորցրած Մերին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ բնակարան է գնել

30  տարի է անցել այն օրվանից, երբ  կապանցի Մերի Մեժլումյանը  ադրբեջանցիների հրետակոծության պատճառով կորցրեց երկու ձեռքերը։ 1993թ․ հուլիսի 23-ն էր․ բարեկամներով այգի էին գնացել։ Երեխաներով խաղում էին, 8 տարեկան Մերին  այգու շան հետ էր խաղում։ Միշտ ուզում էր այդ շնիկին տուն տանել, բայց հայրը չէր համաձայնվում, այդ օրը խոստացավ Մերիին, որ կթողնի տուն տանի շնիկին։  Շան հետ վազվզում  էր, երբ կանչեցին՝ ճաշելու: Մերին գնաց լվացվելու: Այդ պահին էլ ադրբեջանական օդուժի ինքնաթիռը սկսեց ռմբակոծել Կապանը:

«Ռումբը պայթեց, ընկա ջրի մեջ: Հիշում եմ` երբ ուշքի եկա, ձեռքերս դրեցի գետնին` ջրի մեջ` հալվեց, մի կտոր էլ չմնաց: Կասետային ռումբ էր, հալեցնում է, դրա համար շատ տուժեցի»,- տարիներ առաջ ինձ հետ հարցազրույցում նշել էր Մերին: Այդ օրը նաեւ ոտքից է վիրավորել։

Իր իսկ ձեւակերպմամբ՝ «պատերազմը պրծավ, բայց իմ կռիվը սկսեց դրանից հետո»։ Պայքարեց․դպրոցն ավարտեց, բուհը՝ նույնպես։ Ամուսնացավ՝ տղա ունեցավ։ Հիմա որդին՝ Կարենը 3 տարեկան է։ Աշխատում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում։  Չնայած օգնական ունի, բայց Կարենը սիրում է, որ մայրն է իրեն կերակրում։ Զրուցում է Մերին մեզ հետ եւ տորթ տալիս տղային։


 

 

Աջակցության համար մարզպետարան էր գնացել, զրուցեցին եւ խոստովանեց, որ իր երազանքն է սեփական բնակարանը ունենալ։

Հիմա բնակարանամուտ է։ Մեկ սենյականոց բնակարանն անձամբ է գտել․ քաղաքի կենտրոնում է, մանկական զբոսայգու հարեւանությամբ, մոտ է նաեւ մանկապարտեզին եւ դպրոցին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ 12 մլն դրամով գնեցին բնակարանը։ Չնայած տան բանալին  այս տարվա մայիսին էին հանձնել Մերիին, բայց բնակարանամուտը ամիսներ անց է։


Այսօր՝ հոկտեմբերի 12-ին Մերիին ու նրա որդուն շնորհավորելու են եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, կոմբինատի  կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ։ «Թող ժպիտն անպակաս լինի ու բալիկդ էլ առողջ մեծանա»,-մաղթում է Արթուր Նիկողոսյանը։


38-ամյա Մերի Մեժլումյանը շնորհակալ է բոլորին, ովքեր իրենց պարգեւեցին բնակարանը; Արդեն կարող է իր սեփական ջերմ անկյունում ապրել։ «Չէ, փոքր չի, մեզ հերիք է»,-ասում է Մերին՝ մաղթելով, որ Արցախից բռնի տեղահանվածներն էլ ունենան իրենց տանիքը։

Նույն օժանդակության շրջանակում բնակարանը նորոգվել է, կահավորվել  անհրաժեշտ գույքով ու կենցաղային տեխնիկայով։

«Դու չես դադարել պայքարել ու կյանքի նկատմամբ քո վերաբերմունքը, որ պիտի ապրես, պիտի առաջ գնաս, նաև Կարենի ներկայությունն այստեղ քո կերպարը պայքարի, ազատության, անկոտրում կամքի խորհրդանիշ են դարձրել»,-շնորհավորելով Մերիին՝ ասաց Սյունիքի մարզպետը։