ԿԽՄԿ-ն ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում և տեղափոխել Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից ի վեր ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում՝ նրանց տեղափոխելով Հայաստան։
ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» հայտնեց, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է քաղաքացիների որոնումը Լեռնային Ղարաբաղում։
Թե քանի նման դիմում են ստացել հարազատներից, Ամատունին այս պահին հստակ թիվ չկարողացավ ասել. տվյալներն ամբողջացվում են։
«Կարծում եմ՝ մոտակա օրերին կկարողանանք ավելի հստակ տվյալներ տրամադրել։ Խոսքը մի շարք քաղաքացիների մասին է, որոնց հարազատները չեն կարողանում գտնել նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով և ոչ միայն։ Այս պահին կարող եմ ասել, որ ցավոք, փնտրվող աձնանց թիվը փոքր չէ», — հավելեց Ամատունին։
Ըստ նրա՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև սնունդ, ջուր, հիգիենայի պարագաներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղում տարբեր պատճառներով մնացած փոքր թվով անձանց։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն, չի հստակեցնում՝ քանի նման քաղաքացի կա։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի