Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. Փաշինյան

Ի՞նչ է խնդրում գերի ընկած իսրայելցի աղջիկը (տեսանյութ)



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀԱՄԱՍ-ի զինյալներն առաջին անգամ հրապարակել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերի վերցված անձի մասնակցությամբ տեսանյութը։  Այս մասին հայտնում է CNN-ը։ 

Թե կոնկրետ որտեղ է հրապարակվել տեսանյութը, չի նշվում։ Անհայտ է նաեւ, թե երբ եւ որ վայրում է այն նկարահանվել։
Կարճ տեսանյութում երեւում է, թե ինչպես են վիրակապում աղջկա ձեռքը։ 

Դրանից հետո, նայելով տեսախցիկին, աղջիկն ասում է, որ իր անունը Միա Շեմ է, նա 21 տարեկան է, Իսրայելի Շոհամ քաղաքից է և այժմ Գազայում է։

The Times of Israel-ը գրում է, որ Շեմը գերի է ընկել հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի սահմանին մոտ գտնվող Ռեյմ գյուղաքաղաքի մոտ անցկացված երաժշտական ​​փառատոնի մասնակիցների վրա գրոհայինների հարձակման ժամանակ։
Աղջիկը պատմում է, որ իրեն երեք ժամ վիրահատել են, այժմ անհրաժեշտ դեղամիջոցներն է ստանում։

«Ես միայն խնդրում եմ, որ ինձ շուտափույթ վերադարձնեն տուն՝ ընտանիքիս, ծնողներիս, եղբայրներիս ու քույրերիս մոտ։ Խնդրում եմ ինձ որքան հնարավոր է շուտ տարեք այստեղից»,- տեսանյութում նրա խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։

Հրատարակությունը պարզաբանում է, որ Միա Շեմը իսրայելուհի է, ով ունի նաև Ֆրանսիայի քաղաքացիություն։ Աղջկա ընտանիքի ընկերը պատմել է, որ նրա հարազատները տեսել են տեսանյութը և հաստատել, որ ձայնագրության մեջ, իրոք, Միան է, հաղորդում է The New York Times-ը։