Հայտնի է՝ ինչ սպառազինություն է Ֆրանսիան վաճառելու Հայաստանին
Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։
Reuters գործակալությայն փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ հայտնելով, որ Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար, ինչպես նաև ապագայում կմատակարարի Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։
Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հակաօդային պաշտպանությունն առանցքային կարևորություն ունի։
Նշվում է, որ երկու նախարարները ստորագրել են Thales մակնիշի GM 200 3 հրթիռի վաճառքի վերաբերյալ, որոնցից Ֆրանսիան նաև Ուկրաինային է մատակարարել, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ապագայում ֆրանսիական հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Mistral հրթիռների մատակարարման վերաբերյալ։
Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև Հայաստանին կօգնի ցամաքային զորքերի վերապատրաստման և կաջակցի զինված ուժերը բարեփոխելու և արդիականացնելու երկրի ջանքերին։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հավատարիմ են Հայաստանի հետ պաշտպանական հարաբերություններին՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրները նույն ռազմական և քաղաքական միությունների անդամ չեն։ «Դա հիմնված է այն պարզ սկզբունքի վրա, որ դուք պետք է կարողանաք պաշտպանվել»,- հայտարարել է Լըկորնյուն Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի