Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

«Վիվառո»-ի կողմից խաբված քաղաքացին կդիմի Ոստիկանություն

Օգոստոսի 13-ին «Վիվառո» ընկերության «ՀաջողԱկ» ակցիայի միջոցով ավտոմեքենա շահած Էդգար Պետրոսյանի փաստաբանները, ում շահումը ընկերությունը հրաժարվել է հանձնել, պաշտոնական դիմել են «Վիվառո ընկերությանը, ավելին արդեն պատրաստ են դատարան ու ոստիկանություն դիմելու հայցերը, պարզապես սպասում են իրենց ուղարկված նախապահանջի պատասխանին։

Իսկ ինչ է իրենից ներկայացնում «ՀաջողԱկ» ակցիան: Այս ակցիայի շրջանակներում ամեն օր տրամադրում է 1 պտույտ՝ խաղային հաշիվ ունեցող բոլոր օգտատերերին: Եվ այդ ակցիայի միջոցով օգտատերերը հնարավորություն են ունենում շահեր տարատեսակ մրցանակներ՝ գումար, ակցը կրկին պտտելու հնարավորություն եւ սիմվոլներ, որոնք անհրաժեշտ քանակով հավաքելուց հետո էլ կարող ես ստանալ օրինակ մատանի, բնակարան եւ ավտոմեքենա:

Եվ ահա ավտոմեքենան շահած քաղաքացին ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը: «Շահումը կանգ է առնում ավտոմեքենա բաժնի վրա, նոր պատուհան է բացվում, որտեղից էլ արդեն սիմվոլներ շահելու հնարավորություն է  առկա եւ ավտոմեքենայի շահումը կարող է հաստատվել միայն այդ բոլոր սիմվոլները հավաքելուց հետո: Երբ առաջին պտույտը պտտել եմ, ավտոմեքենայի վրա է կանգնել, արդեն մյուս պատուհանի պարագայում, այն կանգ է առել հենց այն սիմվոլի վրա, որն ինձ պակասում էր, քանի որ ես բոլոր մյուս սիմվոլներն արդեն հավաքել էի. դրանից հետո արդեն հաստատվեց այն հանգամանքը, որ ես ավտոմեքենա եմ շահել», – պատմում է  օգտատերը:

«Ես փորձեցի մեկնաբանություն ստանալ ընկերության ներկայացուցիչներից, ինձ ասացին, որ սխալմունք է եղել եւ մեծ թվով օգտատերերի համակարգը սխալմամբ ծանուցումներ է ուղարկել շահումների վերաբերյալ: Սակայն ես նաեւ աշխատակիցներին բացատրեցի, որ համակարգը իձ մոտ իդեալական աշխատել է, քանի որ սկզբից պտտել եմ անիվը, կանգնել է ավտոմեքենայի վրա, ապա հենց այն սիմվոլի, որն ինձ մոտ պակասում էր եւ հետո բոլոր իմ ընդհանուր սիմվոլներից, համապատասխան քանակությամբ սիմվոլներ, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա շահելու համար, դրանք հանել է: Իրենք որ ասում են տեխնիկական խնդիր, դա եղել է արդեն իմ շահումից հետո եւ ես կարող եմ ասել, թե ինչու, քանի որ իմ կողմից ավտոմեքենա շահելն այդ կազմակերպության ծրագրերի մեջ չի մտել, եւ իրենք տեխնիկական խնդիր են ձեւակերպել, որպեսզի շահումն ինձ չհասնի, այլ իրենց  նախատեսած մարդուն հասնի: Իսկ իրենք, որ ասում են՝ շատերին է այդպիսի նամակ գնացել, այո, գնացել է, բայց ոչ մեկի մոտ ծրագիրը չի աշխատել, սիմվոլները չի հանել, վերջնական արդյունքներ բաժնում ավտոմեքենան չի ֆիքսվել», – նշեց նա:

Այսպիսով, «Վիվառո» ընկերությունը պետք է իսկապես  պարզաբանում ներկայացնի, թե արդյոք պատահականություն է տեխնիկական խնդիրը, թե այն նպատակ է հետապնդել կանխել ոչ ցանկալի անձանց կողմից ավտոմեքենաներ շահելու հանգամանքը: Նկատենք, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո անգամ օրենսդրական լուծումներ եղան, որպեսզի չգործեն բուքմեյքերական գրասենյակները, եւ քաղաքացիները «խաղամոլությամբ» չտարվեն, սակայն դրան զուգահեռ ստացվում է, որ բազմաթիվ օգտատերեր շարունակում են խաղադրույքներ կատարել կամ օգտվել այս կամ այն ծրագրերից արդեն օնլայն եղանակով՝ ենթարկվելով նաեւ խաբեության բուքմեյքերական ընկերությունների կողմից: Եվ այստեղ ոչ թե պետք էր օրենսդրական նախաձեռնությունների միջոցով բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը դադարեցնել՝ զրկելով նաեւ աշխատատեղերից եւ մեծ թվով հարկերից, այլ այնպիսի մեխանիզմներ մշակել, որպեսզի նշված ընկերությունները պարզապես չզբաղվեն խաբեությամբ: