«Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը
«Եվրաքվե»-ն՝ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագիծը լրջորեն մտահոգել է նաև եվրոպական կառույցներին, որոնք իրենք էլ հասկանում են հնարավոր խնդիրների ծավալները: Հիշեցնենք, կառավարությունը նախօրեին էր որոշում կայացրել՝ նախագծին հավանություն տալ, ուղարկել ԱԺ՝ քննարկման: Խորհրդարանում ընդունվելուց հետո նախագիծը կարող է դրվել համապետական հանրաքվեի, միայն ԵՄ հետ համապատասխան փաստաթղթի առկայության պայմաններում։
Իսկ Եվրամիությունը, որքան էլ օգնում, աջակցում է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ-ից պոկվելու ջանքերին, որևէ նպատակ չունի իր շարքերն ընդունել ձախողված և աղքատ պետության՝ նոր գլխացավանք հարուցելով ինքն իր համար։ Ավելին, նման որոշումները ԵՄ-ում ընդունվում են 27 անդամ պետությունների կոնսենսուսով, ու առնվազն ֆանտաստիկայի ժանրից է, որ բոլոր պետությունները կողմ կլինեն Հայաստանին իրենց կազմ ընդունելուն։
Այս ամենը վկայում է, որ «Եվրաքվե»-ն կարող է դառնալ հարված ԵՄ շահերին ու հեղինակությանը հենց Հայաստանում։ Ուռճացնելով ակնկալիքները՝ գործող իշխանությունները միայն վնասել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում ԵՄ գրասենյակից ծածուկ հորդորել են իշխանությանը՝ առայժմ նման արկածախնդրության չգնալ, չընդունել որոշումը, բայց Փաշինյանը, իր անձնական հաշիվներից ելնելով է արել դա։
Երեկ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ցրողական պատասխաններ էր տալիս լրագրողների հարցերին, նշում, թե տեղեկացել են այդ որոշման մասին և պատրաստվում են ուսումնասիրել այն։ Բառերի կույտ երկնելով, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք՝ Մարագոսը հիշեցրել է համատեղ նախագծերը, բայց այդպես էլ չի ասել՝ ԵՄ-ն սպասո՞ւմ է Հայաստանին, թե՞ ոչ։ Իսկ այս հարցում դա ամենակարևորն է։
Կարինե Գրիգորյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան