Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Քաղաքականություն

Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին․ Հրայր Կամենդատյան

Կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից անընդունելի բառամթերքով անդրադարձ է եղել աղքատության հատակում գտնվող քաղաքացիներին ։ Գիտակից,մտածող մարդու համար անհարիր բացականչություններով մեղադրանքներ են հնչեցվել , որոնց առանցքը եղել է աղքատ մարդկանց նկատմամբ քամահրական վերաբերմունքը, հոռի ծաղրական ժեստիկուլյացիան, ծղրտալի վերամբարձ տոնը։
 
Այդպիսի ելույթ աշխարհի ոչ մի կառավարության ղեկավարի կողմից երբեք չի հնչեցվել, որովհետև բոլորը ամենուր գիտակցում են մարդու սոցիալական իրավունքները եվ որոնց պահպանման բազմաթիվ միջազգային իրավական կարգավորումներ կան։
 
Մարդու սոցիալական իրավունքները ամրագրված են միջազգային մի շարք փաստաթղթերով, մասնավորապես ,,Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների,, միջազգային դաշնագիրը, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելիայի կողմից ընդունվել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին և ուժի մեջ մտել 1976 թվականի հունվարի 3-ին։ Դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են սոցիալական ապահովության, այդ թվում նաև ապահովագրության յուրաքանչյուր մարդու իրավունքը։
 
Տեղին կլիներ հիշեցնել կառավարության նիստին նստած բոլոր պաշտոնյաներին, որ Հայաստանի հանրապետությունր սոցիալական պետություն է , որի հիմնական նպատակներն են' հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Այն նաև անվանում են պետական բարօրություն։
 
Սոցիալական պետության հատկանիշներն են՝
 
1. Պետության բարձր տնտեսական զարգացվածությունը, որն հնարավորություն է տալիս վերաբաշխելու բնակչության եկամուտները, առանց վնասելու խոշոր սեփականատերերին
 
2. Տնտեսության սոցիալապես ուղղվածության կառուցվածքը
 
3. Քաղաքացիական հասարակության ձևավորումը
 
4. Տարբեր սոցիալական ծրագրերի մշակումը պետության կողմից
 
5. Սոցիալական պատասխանատվությունը քաղաքացիների առջև
 
Կարծում եմ ՀՀ աղքատ քաղաքացիներին ,,դիվան քշող ,, անվանող առաջին պաշտոնյան պետք առնվազն ներողություն խնդրի երկրային կյանքը կարիքի մեջ անց կացնող մեր բազմաչարչար քաղաքացիներից նման ելույթի համար։
 
Հիշեցնենք, որ ՀՀ 700 000 աղքատների 23.5% ընդհանուր թվաքանակի մեջ 1%-ը ծայրահեղ աղքատ է, 9.6%-ը՝ չափավոր աղքատ, իսկ մնացած 12.9%-ը՝ ուղղակի աղքատ է: Աղքատ են համարվում նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության վերին գծից` մոտ 42 հազար դրամից: Չափավոր աղքատ են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ մոտ 35 հազար դրամից: Իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել է այն մարդկանց վիճակը, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ մոտ 25 հազար դրամից: