Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Հասարակություն

Շահրամանյանն ուշագրավ փակագծեր է բացում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի սպասված հարցազրույցը սպասված արդյունքը չունեցավ, թեպետ նա բացեց որոշ փակագծեր։ Շատերն ակնկալում էին, որ Արցախի նախագահի հարցազրույցը նոր ցնցումներ կառաջացնի հայաստանյան քաղաքական դաշտում, իսկ այժմ հայտարարում են իրենց հիասթափության մասին։

Ովքեր գիտեն արցախյան այսօրվա իշխանությունների խոհանոցը, պատկերացնում են, որ Շահրամանյանն այնպիսի կերպար չէ, որը սենսացիաների վրա աշխատի։ Արցախի նախագահի ամենաթույլ կետն այն է, որ քաղաքական գործիչ չէ, համապատասխան փորձ չունի, իսկ գործունեությունն էլ հիմնականում կապված է եղել անվտանգային խնդիրների հետ։ Փոխարենը, նա բանակցային լուրջ փորձ ունի նույն ադրբեջանցիների հետ։

Շահրամանյանը դեռ մինչև մեկօրյա պատերազմը մի քանի անգամ հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, տարբեր հարցեր քննարկել։ Հարցազրույցում հնչած էական փաստերից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել ստորագրվելիք փաստաթղթից։ Շահրամանյանը պաշտոնապես հաստատեց այդ փաստը, մինչդեռ գործող վարչախումբն ու նրա քարոզիչները սպեկուլյացիաներ են անում հատկապես փաստաթղթում առկա այն կետի շուրջ, ըստ որի՝ Արցախից պետք է հանվեն ՀՀ ԶՈՒ մնացած ստորաբաժանումները։ Այդ մասին առաջինն ասել էր Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, որն այսօր ադրբեջանական բանտում է։

Շահրամանյանն իր խոսքում նաև նշում է, թե Արցախի իշխանությունների գործունեության հիմնական նպատակը լինելու է այնպիսի միջավայրի ստեղծումը, որը թույլ կտա արցախցիների վերադարձը։ Պարզ է, որ նա հրաշալի հասկանում է՝ իր ռեսուրսները չեն հերիքելու։ Նա ինքն է նշում, որ նույնիսկ սոցիալական հարցերը կարգավորելու ռեսուրսներ չունեն, և արցախցիներին միշտ հասցեագրում էր հայաստանյան մարմիններ։ Նրա խոսքն ավելի շուտ մարտավարություն էր, որը, ի դեպ, որոշակի նմանություն ունի Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություններին։

Բաբայանը, հիշեցնենք, փորձում էր իրա վրա սևեռել աշխարհքաղաքական կենտրոնների ուշադրությունը՝ խոստանալով ինչ-ինչ զիջումների, «ավտոնոմիայի» խոստումների դիմաց մի քանի հազար մարդ վերադարձնել Արցախ։ Դա ի սկզբանե ձախողված մարտավարություն էր։

Ի տարբերություն Սամվել Բաբայանի, Շահրամանյանի խոսքն ավելի ընկալելի էր։ Նա նշեց, թե որոշ աշխարհաքաղաքական շրաջանակներ կարող են շահագրգիռ լինել Արցախ վերադարձի հարցում, տվեց երկրների անուններ։ Սա հայտ էր, որ կարող են բանակցել հենց իր հետ։ Այդ պարագայում Արցախի ղեկավարությունը կարող է հետաքրքիր լինել աշխարհի համար։ Արցախի նախագահն, ընդհանուր առմամբ, որևէ բան չբացահայտեց հայտնի սկանդալային փաստաթղթի շուրջ, որը հայտնի է որպես «լուծարման փաստաթուղթ», բայց ուշագրավ մի ձևակերպում արեց, թե լավ գիտեն այդ փաստաթղթի թե ուժը, թե թուլությունը, ակնարկեց, որ լավ հասկանում էին, որ այդ հրամանագրում իրավական տեսակետից խոցելի ձևակերպումներ կան, որոնցից կարելի է ցանկացած պահի հրաժարվել, կամ չեղարկել Գերագույն դատարանի վճռով։ 

Նաիրա Սիմոնյան