Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Հասարակություն

Լարված իրավիճակ՝ Վեդիում․ «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները դժգոհում են (տեսանյութ)

«Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցները Վեդիի համայնքապետարանի մոտ են, հավաքվել են մտահոգությամբ՝ իրենց աշխատավայրից ընդամենը մի քանի կմ հեռու ցեմենտի նոր գործարան կառուցելու լուրերը հանգիստ չեն տալիս մարդկանց: Բազմաթիվ հարցեր ունեն, Արարատ ցեմենտի աշխատակիցները վստահ են, որ նոր կառուցվելիք գործարանը կկրճատի ցեմենտի իրացումը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ կդառնան գործազուրկ: Քաղաքացիներն ուզում են համայնքապետարան մտնել, որտեղ հանրային լսումներ են նախատեսված՝ «Օրդ» ընկերությանը գործարանի հումքի համար հանքի շահագործման թույլտվություն տալու հարցով.  բախվում են մի քանի շարքով կանգնած ոստիկանական պատին:

Այսպես կոչված բյուրոկրատական քաշքշուկներ են սկսվում: Հորդորում են սպասել, ի վերջո՝ նյարդերը տեղի են տալիս: Ոստիկանական պատը ճեղքելուց հետո է միայն ազդակիր համայնքի բնակիչներին հաջողվում ներս մտնել ու մասնակցել քննարկմանը, որը նախապես կոչվում էր հանրային լսում:

Վեդիի համայնքապետը չի մասնակցում քննարկմանը, հայտարարում են, թե քննարկումը նախագահելու է աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանությաւն վարչության պետը։

Հավակնություններ ունեցող ընկերության բնապահպանը ներկայացնում է շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատումը, պնդում, թե շահագործվող հանքը բնակավայրին չի վնասի, որովհետև, օրինակ, քամին հյուսիսից հյուսիս-արևելք է փչելու, ինչը բնակավայրերի ուղղությամբ չէ. մասնագետներին այս դիտարկումը տարօրինակ է թվում:

Բայց խնդիրը միայն դա չէ, բնապահպանական աղետն անխուսափելի է, տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ կան, ի՞նչ է լինեու նրանց ճակատագիրը․ փորձում են բնապահպանին հարցեր ուղղել լսումների մասնակիցները։

Որ բնությունը չվնասեն, խոստանում են եռաշերտ ծառերով պաշտպանել նաև ազդակիր բնակավայրերը:

Մի շարք խնդիրների կողքին նաև ջրի հարցն է. տեղից էլ համայնքում քիչ ջուր կա, որտեղից են հայթայթելու ջրի պաշարները. ասում են՝ կստանան օրենքով սահմանված կարգով։

Հանքի շահագործումն ու նոր գործարանի կառուցումը նաև համայնքի ավագանու անդամների սրտով չէ.  իրենք ու իրենց երեխաներն են կրելու բացասական հետևանքները:

Միայն հարցեր են, իսկ պատասխանները գրեթե չեն լսվում. թեժ բանավեճին միջամտում են ոստիկանները, որոնք համայնքապետարանի շենքը հսկում են ներսից և դրսից: Ընթացքում ուժով դուրս են բերում քննարկման մասնակիցներից մեկին:

Նիստն արձանագրվում էր թե ոչ՝ այդպես էլ չպարզվեց, այսպես կոչված նախագահողը ընդհատում է քննարկումը առանց պատճառաբանության։ Երբ կշարունակվեն լսումները կամ կմասնակցի՞ արդյոք համայնքապետը, առայժմ հայտնի չէ:

Մանրամասն՝ տեսանյութում