Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում
Հասարակություն

«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը կոչված է հենց գիտության և գործարարության փոխգործակցության, գիտության առևտրայնացման խթանմանը

1940-ականների վերջերին ամերիկյան տարբեր գործարաններ էր ներկայանում  մի գյուտարար և առաջարկում էր գնել իր հայտնագործության հեղինակային իրավունքը: Գյուտարարն առաջարկում էր ներկայումս բոլորիս կենցաղում որևէ առանձնահատուկ ուշադրության չարժանացող միաբռնակ ծորակի նախագիծ: Ամերիկացի ճարտարագետները հեգնեցին այդ գաղափարը

 

Միաբռնակ ծորակը հավանաբար այդպես էլ կմնար թղթի վրա, եթե գյուտարարը  չդիմեր մետաղական դետալների արտադրությամբ զբաղվող Masco Screw Products ընկերությանը ։ Ընկերության ղեկավարներն էին Գարիկ Աճեմյանը, Չարլզ Սաունդերսը և Ալեք Մանուկյանը (Alex Manoogian)։ Ալեք Մանուկյանի փորձառու աչքը միանգամից նկատեց ծորակի նախագծի մեջ հաջողված հեռանկար։  «Ինչո՞ւ մի բան անել երկու ձեռքով, եթե կարելի է օգտագործել մեկը»,- կասեր նա ավելի ուշ՝ հայտնագործությունն իր անվամբ պատենտավորելուց հետո։ Գնելով ամերիկացի գյուտարարից թերի նախագիծը Ալեք Մանուկյանն այն կատարելագործեց և 1954 թվականին աշխարհում առաջին միաբռնակ ծորակը պատրաստ էր։ Այն անվանեցին Delta` հունական եռանկյունաձև տառի պատվին, քանի որ միաբռնակ ծորակի վերևի հատվածը եռանկյուն էր հիշեցնում։

Սակայն միաբռնակ ծորակը միանգամից չէ, որ տարածում ստացավ։ Masco Screw Products-ը դիմեց սանտեխնիկայով զբաղվող մի շարք ընկերությունների, սակայն ստացավ մերժումներ։ Հենց այդ ժամանակ Ալեք Մանուկյանը որոշեց ինքնուրույն արտադրել միաբռնակ ծորակները։ Արդյունքում արդեն 1958 թվականին միաբռնակ ծորակների վաճառքը բերեց այն արտադրողներին մեկ միլիոն դոլար։ Իսկ այսօր մեկ միլիոն միաբռնակ ծորակ է արտադրվում նույն կազմակերպության՝ Delta Faucet Company-ի կողմից՝ ամեն ամիս։

Այսօր սակայն, այլևս կարիք չկա գիտական հայտնագործությունները մեր առօրյա ներմուծելու և առարկայացնելու համար թակել տարբեր դռներ 2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանում կայանալիք  «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը կոչված է հենց գիտության և գործարարության փոխգործակցության, գիտության առևտրայնացման խթանմանը: Համաժողովը հրաշալի հնարավորություն է գիտական նորամուծություններին և հայտնագործությունների և բիզնես գաղափարների միաձուլման համար:

 Միջոցառման մանրամասներն՝ այստեղ: