Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Հասարակություն

Բաքուն ինքն էլ երբեք Արցախն Ադրբեջանի մաս չի համարել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել՝ նվիրված Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի նախագահության 30-ամյակին: Նյութում մեզ առավել հետաքրքրեց Ադրբեջանի տարածքում բնակվող հայերի թվի վկայակոչումը: Հղում անելով ադրբեջանական պետական կառույցների ներկայացրած պաշտոնական վիճակագրությանը՝ նշվում է, որ 2019 թվականի դրությամբ Ադրբեջանի տարածքում բնակվում էր ընդամենը 200 հայ: Մինչդեռ 1926 թվականին, ըստ այդ վիճակագրության, Ադրբեջանի բնակչության 62,1%-ը կազմում էին ադրբեջանցիները, իսկ հայերն ու ռուսները՝ համապատասխանաբար 12,2% և 9,5%:

Ավելին, ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական հանձնաժողովի 1999 թվականի տվյալների, Ադրբեջանում բնակվել է ընդամենը 378 հայ: Այսինքն, նույնիսկ Ադրբեջանի պետական մարմիններն են նշում, որ 2019 թվականի դրությամբ Ադրբեջանի տարածքում բնակվում էր ընդամենը 200 հայ, իսկ 1999 թվականի դրությամբ՝ 378 հայ: Դեռ մի կողմ, որ 2018 թվականի մարտին Ադրբեջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ ադրբեջանական մամուլը հեղեղված էր հոդվածներով, որոնց նպատակն էր ապացուցել, թե իբր երկիրը բազմազգ է, ու նույնիսկ ինչ-որ «30 հազար հայերի» թեզ էին առաջ տանում, բայց ընտրական ցուցակներում պեղել էին միայն մեկ հայի անուն: Փաստը մնում է փաստ, որ 1989-ին ԼՂԻՄ-ում բնակչության թիվը կազմել է 145 085, իսկ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում՝ մոտ 148 հազար մարդ:

Փաստացի, հենց «միջազգային իրավունքի ուժով իրեն պատկանող տարածքների մասին» միջազգային հարթակներում անընդհատ «ուղեղ լվացող» ադրբեջանական կողմն է իր պաշտոնական վիճակագրությամբ ի սկզբանե ընդունել, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ, հետևաբար այնտեղ ապրող հայերն էլ չեն հաշվարկվել իբրև Ադրբեջանի տարածքում ապրող հայեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում