Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Նոր հավելված կա իմ հեռախոսում. անգամ մենք ինքներս մեզ չենք կարող գաղտնալսել. ԱԱԾ տնօրեն

Նոր հավելված ենք օգտագործում, որի դեպքում անգամ եթե մենք ուզենանք գաղտնալսենք մեզ, դա անհնարին է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2018-ի բոյւջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ արտահոսքից։ «Արդյոք մենք այլեւս նման ռիսկերից ապահովագրվա՞ծ ենք, եւ էլ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ ապահովագրված են: Արդյոք բացահայտվա՞ծ են աղբյուրները այդ արտահոսքի, որովհետեւ եթե ԱԱԾ տնօրենն է այդ տեսակ ռիսկի ենթարկվում, ապա ի՞նչ խոսենք մնացած բնակչության մասին»,-ասաց Թանդիլյանը:

Վանեցյանը նշեց, որ հայտնի գաղտնալսումների հետ կապված խոսվել է շատ-շատ. «Ինչ վերաբերում է գործի բացահայտմանը, զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից, որովհետեւ գործը քննվում է Քննչական կոմիտեում։ Ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածությանը՝ ապա ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնարին է: Մեզ բոլորիս հայտնի են հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ երկրների առաջնորդներ, քաղաքական ու պետական պաշտոնյաներ, հազարավոր դեպքերի մասին էլ չեն բարձրաձայնվել»,-ասաց Վանեցյանը:

Նա հավելեց, որ մինչեւ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը ԱԱԾ-ն տեղի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների հետ սկսել էր մշակել մի ծրագիր, որը պետք է զերծ պահեր իրենց ցանկացած տիպի գաղտնալսումներից։

«Այդ ծրագիրը այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է: Դեռեւս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է եւ շատ-շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը»,-ասաց նա։

ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ այն լրիվ հայկական պրոդուկտ է, սերվերը ֆիզիկապես գտնվում է ԱԱԾ շենքում եւ գաղտնագրվում է ամբողջությամբ. «Անգամ եթե մենք ուզենանք գաղտնալսենք մեզ՝ անհնարին է, այդ տիպի հավելված ունենք։ Աշխատանքային անունը ԱԱԾ է»,-ասաց նա։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հետագայում եթե արդարացրեց իրեն՝ պետք է որոշվի այն պետական պաշտոնյաների խումբը, որը պետք է օգտվի դրանից:

Վանեցյանը նաեւ ասաց, որ հայտնի գաղտնալսման ժամանակ էլ պաշտպանված էին իր խոսակցությունները, ուղղակի խնդիրն այն էր, որ ինքը դրսում էր գտնվում եւ օգտվում էր ուղիղ, բաց ռոումինգի կապից. «Խորհուրդ եմ տալիս ռոումնիգից օգտվելիս որեւէ մեկը ավել-պակաս բաներ չխոսի»։