Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

ՏՏ ոլորտում լուրջ խնդիրներ կան. ո՞նց են ծախսել պետական փողերը

Հայաստանի կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերին 10 միլիարդ դրամ պետական աջակցություն էր տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին։ Հետաքննող լրագրողները պարզել էին, որ այդ աաջկցությունը ստացած ընկերություններից 14-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են, 4-ը լուծարման փուլում են։ Փաստացի այդ ընկերությունները գումարներ էին ստացել պետությունից, ապա լուծարվել։
 
Մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը փորձում է համոզել, թե պետական բյուջեի վատնում չկա, իրականում, փաստն այն է, որ բավականին լուրջ գումարներ են վատնել, ինչը նույնիսկ կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել։
 
Մեկ այլ կասկած, որ մնում է պետական պաշտոնյաների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համառ լռության կամ փաստերը կիսատ ներկայացնելու պատճառով, փողերի տարրական լվացումն է։ Ակնհայտ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամեն ինչ չէ, որ հանգիստ է, մեկ բացահայտում են, որ լուրջ փողեր են կորել, կամ անհետացել, մեկ ՏՏ ոլորտի ընկերություններն անընդհատ բողոքում են, որ իրենց համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծվում, շանտաժի տարրեր գործադրելով պետությունից արտոնություններ են պոկում, մեկ էլ պարզվում է, որ հանկարծ այդ ընկերություններից մի քանիսը պարզապես դադարեցրել են իրենց գործունեությունը՝ հընթացս պետբյուջեի գումարներից օգտվելով։ Ավելին պարզվում է, որ ԲՏԱ նախարարությունը լուրջ գումարներ է տվել ամենահարուստ և ֆինանասների կարիք չունեցող ընկերություններին։ Մինչդեռ տևական ժամանակ նախարարությունը նաև հրաժարվում էր աջակցություն ստացած ընկերությունների տվյալները ներկայացնել։
 
Այն, որ ՏՏ ոլորտում իրավիճակն ավելի վատ է, քան փորձում են ներկայացնել իշխանություններն ու ՏՏ ոլորտի ընկերությունները, ցույց տվեց նաև այս տարվա հոկտեմբերին կայացած «Digitec»-ն, որը պատմության մեջ ամենաաղքատիկ ցուցահանդեսն էր, չկար տեսանելի, ռեալ որևէ առաջարկ, նաև ցուցահանդեսի ձախողումը ցուցանեց ոլորտի իրական վիճակը, ինչպես նաև լուրջ մենեջմենթի պակասը ոչ միայն ՏՏ ոլորտի ընկերությունների կառավարման, այլ նույնիսկ տարրական ցուցահանդես կազմակերպելու անընդունակության մեջ։ Տարիներ շարունակ մեծ հաջողությամբ անցկացված ցուցահանդեսն այս անգամ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չպատվեց իր ներկայությամբ, սովորաբար վարչապետը կամ նախագահն են գալիս ցուցահանդեսի բացմանը, իսկ մասնակիցների և այցելուների շրջանում հիասթափությունը չափազանց մեծ է եղել, ավելին, անգամներով պակաս են եղել մասնակիցների ու այցելուների թիվը։
 
Ցավալիորեն, ՏՏ ոլորտը խրվում է խնդիրների ու սկանդալների մեջ, իսկ գործող իշխանություններն ամեն կերպ նպաստում են նման իրավիճակի խորացմանը։ Իհարկե կան բազմաթիվ ընկերություններ, որոնք լուրջ աշխատանք են իրականացնում, հսկայական գումարներ վճարում պետբյուջե, սակայն ընդհանուր առմամբ ՏՏ ոլորտի վիճակը Հայաստանում գնալով վատթարանում է։
 
Արմինե Հովսեփյան