Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի հատուկ հյուրը կլինի Նասիմ Թալեբը, սպասվում են անակնկալներ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք Գիտության և գործարարության օրեր համաժողովի վերաբերյալ։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ անցած տարի համաժողովի հատուկ հյուրն էր Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, իսկ այս տարի հատուկ հյուրը կլինի ականավոր գիտնական, փիլիսոփա և գործարար Նասիմ Թալեբը։

-Տիկին Իսպիրյան անցած տարի Գիտության և գործարարության օրեր համաժողովին մասնակցում էին բազմաթիվ հայտնի դեմքեր:  Այս տարի ում ենք տեսնելու Հայաստանում:

-Այո, իրավացի եք, «Գիտության և գործարարության օրեր 2022»-ն այն եզակի ստացված միջոցառումներից էր, որտեղից մարդիկ դուրս էին գալիս շատ ոգևորված  և լավ տրամադրությամբ: Ինչպես գիտեք անցած տարվա հատուկ հյուրը նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանն էր։ Այս տարի հատուկ հյուրի կարգավիճակում սպասում ենք ականավոր գիտնական, փիլիսոփա և բիզնեսմեն Նասիմ Թալեբին։ Ենթադրում եմ տեղյակ եք նրա աշխատությունների մասին, որոնք համաշխարհային բեսթսելերներ են, օրինակ «Սև կարապը» կամ «Հակափխրունությունը»: Բացի Թալեբի ելույթից, լինելու են նաև բազմաթիվ հետաքրքիր այլ ելույթներ և պանելային քննարկումներ, օրինակ՝ «Գիտության հզորացումը. կամուրջ գիտության և գործարարության միջև» խորագրով քննարկումը և այլն։ Կլինեն նաև անակնկալներ:

 -Համաժողովի նպատակներից, թերևս, առանցքայինը գործարար և գիտական ոլորտների միջև փոխգործակցության խթանումն է կամ, ինչպես ասում են, գիտության առևտրայնացումը: Ի՞նչ պայմաններ ու նախադրյալներ կան նման ոլորտային համագործակցության համար և ի՞նչ դեր ունի այդտեղ պետությունը և մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը:

-Ինչպես արդեն նշեցի, ունենք պանելային քննարկում գիտությունը բիզնեսի հետ կամրջելու թեմայով: Նախադրյալների մասին խոսելիս՝ կնշեի նախարարության հատուկ ուշադրությանը գիտելիքահեն տնտեսության զարգացման նկատմամբ, և, ինչու ոչ, նման համաժողովների կազմակերպումը Էկոնոմիկայի նախարարության կողմից տալիս է հնարավորություններ գիտությունն էլ ավելի մոտեցնել գործարարությանը, ստեղծում է նախադրյալներ և միջոլորտային կապեր՝ միմյանց ճանաչելու և համատեղ ծրագրեր սկսելու համար:

-Գիտենք որ համաժողովին մասնակցությունը տոմսերով է։ Արդյոք որոշակի խորհրդանշական իմա՞ստ է դրված միջոցառումը նման սկզբունքով կազմակերպելու մեջ:

-Այո, այս պահին տոմսերը ազատ վաճառքի են, և վաճառքից գոյացած ամբողջ հասույթը ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու ծրագրերին։ Համաժողովի նախասրահում լինելու է նաև էքսպո-ցուցահանդես, որի մուտքը օրվա երկրորդ կեսից լինելու է ազատ բոլորի համար։

-Արդյոք շարունակական բնույթ ունի միջոցառումը։

-Այո, համաժողովն ունի ամենամյա բնույթ, որն էլ ավելի կամրապնդի գիտության և գործարարության միջև կապը։ Ինչպես արդեն ասվեց, գիտության կիրառականությունը, առևտրայնացումը գործարար ոլորտում, արտադրության կամ արդյունաբերության մեջ կարևոր նախադրյալներ է ստեղծում երկու, թվում է՝ միմյանց հետ քիչ առնչություններ ունեցող բնագավառներում զարգացում ապահովելու համար: Այս տեսանկյունից համաժողովը, ինչպես նաև նմանօրինակ այլ նախաձեռնություններն ու միջոցառումները, միանշանակ դրական արդյունքներ են ունենում:

-Նշեցիք, որ անակնկալներ են սպասվում, կմանրամասնե՞ք ինչ անակնկալների մասին է խոսքը։

Կարող եմ անակնկալներից մեկի մասին խոսել։  Դա բոլորիս քաջ հայտնի համաշխարհային TED-ի ֆորմատով կարճ բանախոսություններն են, որն անվանել ենք SBD Talks, ինչը նորություն է այս տարվա համաժողովի համար։