Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն մասամբ դեմ է ուղիղ բանակցություններին

Հայաստանի արտգործնախարարությունն է հայտարարություն տարածել, պատասխանել Ադրբեջանի առաջարկին։ Բաքուն նախօրեին տարածված հայտարարությամբ առաջարկել էր խաղաղության գործընթաց քննարկելու համար հանդիպել պետական սահմանին, կամ փոխընդունելի վայրում։

Երևանից հայտնել են, որ նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի 6-րդ խմագրությունը, և հայկական կողմը շարունակում է համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքները։ Փոխարենը հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում։

Առաջարկել են նաև սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։ Վերջին անգամ նման նիստ անցկացվել է ավելի քան մեկ տարի առաջ՝ 2022 թվականին։ Գործող իշխանությունների մեկնաբանությամբ՝ Երևանի այս առաջարկները նշանակում է, որ Երևանը հակված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և համաձայն են Ադրբեջանի հետ դեմառդեմ շփումներին, միայն փոխվարչապետների գլխավորած սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների մասով։ Մյուս պաշտոնյաների դեպքում, ըստ «Քաղաքացիական պայմանագրի», Երևանը պնդում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները լինեն միջնորդավորված։

Տակավին վերջերս Բաքուն հրաժարվել է բանակցությունները շարունակել վաշինգտոնյան ֆորմատով՝ ԱՄՆ-ին մեղադրելով հայամետ դիրքորոշում ունենալու մեջ։ Ռուսական կողմի միջնորդությանն էլ դեմ է Երևանը, արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իր քաղաքականության ծիրում, ուստի և Հայաստանը շարունակում է պնդել բրյուսելյան հարթակի արդյունավետությունը։ Թեև Բաքուն սկզբունքորեն դեմ չի արտահայտվել Բրյուսելին, բայց Բաքվում էլ վերապահումներ ունեն Եվրոպայի մասով և կարծում են, որ դա էլ կարող է խնդիրներ հարուցել իրենց համար։ Առայժմ հստակ չէ, թե ինչ վերջնական համաձայնության կհանգեն կողմերը, բայց հարցն այն է, որ դեռ նույնիսկ խաղաղության դարաշրջանի սկզբնական փուլում չենք գտնվում։

Արևիկ Անանյան