Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Հայաստանում պետականության տապալման գործընթացի ժամանակ Նիկոլի ֆիշկան կոռուպցիան էր. Արմեն Հովասափյան

Հայաստանում պետականության տապալման գործընթացի ժամանակ նիկոլի ֆիշկան կոռուպցիան էր, ու դրա մասին նրա հյուսած ծուռ հայելիների աշխարհը, որով ստի համապատասխան չափաբաժինը բաց թողնելով, կարողացավ հանրային մոլորության մեծ ալիք գեներացնել։
 
Գաղտնիք չէ, որ կոռուպցիան այն ոլորտն է, որով կարող ես ցանկացած ամբոխի տաքացնել՝ հասցնելով քեզ ցանկալի կրիտիկական կետին, ինչն էլ փայլուն իրականացրեց նիկոլոսը։ Բոլորս ենք հիշում, թե ոնց էր իրեն մեջտեղից պոռթում, թե «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու»։ Հետո տեսանք, թե ինչպես իր նշած կենդանական ծագում ունեցողները շատ սիրուն ոչ միայն համագործակցում, այլև հլու հնազանդ կատարում են բոլոր կարգադրությունները՝ պարկելով սրանց տակ։
 
Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունը, ով իրեն համարում է «ժողովրդական բաստիոն» և «արևմուտքի միակ հույս», ըստ օդում կախված լուրերի, ամբողջովին թաթախված է կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ (էլ ասֆալտ, էլ քովիդ, էլ բռոնիկ, չխոսենք պետական տենդեռների մասին), բայց իրեն սրբի տեղ դրած շարունակում է աչքակապությամբ զբաղվել ու մարդկանց համոզել, թե իրենց գլխին լուսե պսակ կա։
 
Երեկ կառավարության նիստով էլ դրել ինչ-որ նոր շոուներ է անում, դատաիրավական համակարգին հրապարակավ հանձնարարականներ իջեցնում, թե «արագացրեք, կոռուպցիոն բացահայտումների վերդիկտներ հրապարակեք» (էս փուլում դրանք իրեն օդ ու ջրի պես պետք են, քանի որ դրսում ծախելու բան ա պետք)։ Դա պետք է, որ ասի, «ժող ջան տեսա՞ք՝ ինչքան են լափել ու տարել ձեզանից, այ սենց են արել, որ 30 տարի չենք զարգացել» (ծանոթ սեցնար ա չէ՞)։ Ու մի հետաքրքիր բան ֆիքսեցի․ ասում ա, «դե դուք չեք գնացել մարդկանց մոտ չագուչը ձեռներիդ խոստումներ տվել»՝ ակնարկելով, որ «բազարը մնացել է իմ վզին»։ Այսինքն սա խոսում է, նրա մասին, որ սա մնացել է «պրյոմի» տակ ու ամեն ինչ անելու է՝ նոր «սենսացիոն բացահայտումներ» ու «սկանդալային» տեսարաններ ունենալու համար։
 
Եթե ուշադրությամբ նայենք գոյություն ունեցող վիճակագրությանը և բացահայտված դեպքերին, ապա ակնհայտ է դառնում, որ կոնկրետ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին շատ ավելի մեծ թվով կոռուպցիոն բացահայտումներ են եղել և շատ ավելի պաշտոնյաներ են պատասխանատվության ենթարկվել, քան նիկոլական էպոխայում, սա դիֆերամբ չի, այլ գոյություն ունեցող փաստ (այդ ամենի մասին բաց աղբյուրներում դրված է, կարող եք հանգիստ կարդալ)։
 
Թերևս տարբերությունն այն էր, որ այն ժամանակ աղմուկ չէր արվում, տարբեր տիպի սպիլբերգյան էժան շոուներ չէր իրականացվում և առանց այդ ամենի մարդիկ ենթարկվում էին պատասխանատվության իրենց արած ապօրինության համար․կամ առնվազն ազատվում էին զբաղեցրած պաշտոնից։ Իսկ այսօր քանիցս ականատես ենք եղել, թե ինչպես են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրվող անձիք նախ հրապարակային շոույով ձերբակալվում, իսկ արդեն օրեր անց, նույն անձը համապատասխան դրեստ-կոդով մտնում է աշխատավայրը և վայելում իր մի բաժակ ամերիկանոն՝ սիգարետով։