Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Կարճ կյանքը վայելելու բռի արվեստը

168.am-ը գրում է․ Աղետների, անհանդուրժելի իրադարձությունների հետ հասարակության համակերպման հոգեբանական մեխանիզմի հիմքում, ի թիվս այլ գործոնների, ընկած է մոռացումը։ Պայմանավորված տեղեկատվության ներկայիս սարսափելի ծավալներով, մեր «կարճ հիշողությունը» չափազանց փոքրացել է, այդ պատճառով իրադարձություններն առաջին փուլում առաջացնում են շոկ, վրդովմունք, ցասում, բայց կարճ ժամանակ անց կորցնում են իրենց արդիականությունը ու ամենակարևորը՝ անհատի ու հասարակության վարքագծի վրա ազդելու կարողությունը։

Դա արտահայտվում է՝ ինչպես համապետական իրադարձությունների հետ կապված հարցերում, այնպես էլ՝ հարաբերականորեն փոքր մասշտաբ ունեցող, բայց նշանակությամբ կարևոր, իսկ ավելի հաճախ՝ կրկին ողբերգական դեպքերի պարագայում։ Օրինակները սարսափելիորեն շատ են։ Արցախի կորստից ու հայաթափումից անցել է ընդամենը երկու ամիս, սակայն մեր հանրային կյանքը շարունակվում է այդ ողբերգությունը մոռացության մատնած ռեժիմում, կարծես ոչինչ էլ չի եղել կամ հենց այդպես էլ պետք է լիներ։

Քաղաքական հռետորաբանության մեջ, հայտարարություններում, իհարկե, Արցախի հարցը կա, բայց մեր հոգեբանության ու գիտակցության տիրույթում կարծես այն մոռացության է մատնված՝ որպես ողբերգություն, և հիշվում է, լավագույն դեպքում, իներցիայի ուժով։

Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 200 քառակուսի կլիոմետր արդեն ավելի քան երկու տարի օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Սկզբում դա ընդունվեց շոկով, ցասումով, իսկ հիմա մոռացության է մատնվել այնպես ու այնքան, որ դարձել է սովորական իրականության մաս։ Մոռացության մեխանիզմը նույն կերպ գործում է նաև ներքին կյանքում, անգամ այն դեպքերում, երբ դա վերաբերում է մարդկային ճակատագրերին։ Հարյուրից ավելի հայ ռազմագերիների մասին այսօր հիշում են, լավագույն դեպքում, միայն նրանց հարազատները։
Ադրբեջանում գերության մեջ են գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ թվով ներկայացուցիչներ, նախկին նախագահներ, պետնախարարներ։ Նրանք մարդիկ են, անուն-ազգանուններով, կենսագրությամբ, առողջական խնդիրներով, խեղված ճակատագրերով, իրենց սպասող ընտանիքներով։ Նրանց գերեվարման առաջին օրերին այդ լուրը փոթորկեց հասարակությանը, հուզումներ առաջացրեց, բայց ինչպես մյուս իրադարձությունների դեպքում, ժամանակի հետ մոռացության մատնվեց։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ամենախայտառակ կերպով քաղաքական հետապնդման է ենթարկվում արդեն շուրջ վեց ամիս։ Կես տարի նա զրկված է ազատությունից, ընտանիքին տեսնելու հնարավորությունից, նորմալ մարդկային կյանքից։ Աշոտյանի կալանավորման առաջին օրերին քաղաքական դաշտը կրկին փոթորկվեց, բայց այսօր այդ մասին հիշում են հատկապես նրա կուսակցական ընկերներն ու եվրոպացի գործընկերները։ Նույնը՝ ավելի երկար ժամանակով, վերաբերում է գեներալ Գրիգորի Խաչատուրովին։ Մոռացումը նորմալ իրականության մաս դարձրեց Խաչատուրովի ու Աշոտյանի նման ռազմական և քաղաքական պատրաստված, պրոֆեսիոնալ գործիչների անազատությունը։

Մոռացումը հզոր զենք է իշխանության համար։ Աղետների ու ողբերգության հեղինակ այս իշխանությունը հենց մոռացմանն է պարտական արածը մարսելու ու հանդուրժվելու համար։ Ու պատահական չէ, որ այդ նույն իշխանությունը մարդկանց միտքը զբաղեցնում է ամենայն աղբով ու քննարկանյութով՝ Հանրային հեռուստաընկերության (Հ1), սոցիալական ցանցերի միջոցով։ Դա օգնում է լցնել առնվազն «կարճ հիշողության» պահուստարանը՝ դրանից դուրս մղելով այն ամենը, որը կարող է անցանկալի ազդեցություն ունենալ մարդկանց քաղաքական ու քաղաքացիական վարքագծի վրա՝ բթացնելով վտանգի, նոր աղետներին պատրաստ լինելու զգացումը։

Հիշողությունը սոսկ զգայական ապրում կամ պարտավորություն չէ։ Հիշողությունը հետևողականության ու մեթոդականության կարևորագույն նախապայմանն է։ Առանց հիշողության չի կարող լինել ռազմավարություն ու ծրագիր, որոնց առկայությունը պետության գլխավոր նախապայմանն է։ Հիշողություն չունեցողը նաև ցավից ու վրեժից է զուրկ, իսկ անցավ ու անվրեժ ազգն անպատիվ խառնամբոխից քիչ է տարբերվում կամ չի տարբերվում ընդհանրապես։

Գործող իշխանությունը հետևողական պայքար է մղում մի կողմից՝ մեր պատմական հիշողության, մյուս կողմից՝ օպերատիվ, «կարճ հիշողության» դեմ։ Նրան անհրաժեշտ է մոռացում, որն օգնում է հասարակությանը երջանկության պատրանքով վայելել այն նյութական փշրանքները, որոնք իշխանությունը նետում է կորսված հայրենիքի դիմաց։