Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը

Ինչպե՞ս են ապրում Ստեփանակերտում մնացած հայերը

Ստեփանակերտում մնացած հայերն ինչպե՞ս են ապրում ադրբեջանական տիրապետության տակ: Այս մասին Հայաստանում քիչ տեղեկություններ կան` շատ լուրեր։ Բռնի տեղահանվածների շրջանում լուրեր են շրջանառվում, որ նրանց մի մասը ողջ չէ, մյուսները խոշտանգված են։ Պատմում են ոմն Գիպսի Միշիկի մասին, ում տեսել են ադրբեջանցիների հրապարակած մի քարոզչական տեսանյութում։ Այն տարածվել է հոկտեմբերի կեսերին։ Այդ տեսագրությունում երեւում են բարեգործական ճաշարանում սնվող մի քանի տղամարդ, որոնցից մեկը «Գիպսի Միշիկ» մականունով տղամարդն է։ «Միշիկի մատները կտրել են, ուղարկել են Գորիս, հիվանդանոցում է նա»,- պատմում է արցախցիներից մեկը։

Մյուսն ասում է, թե Միշիկին ծեծի են ենթարկել, մարմնին «Գորշ գայլերի» նշաններ են արել։ Գորիսի հիվանդանոցից, սակայն, հերքեցին, թե նման հիվանդ են ունեցել։ Մենք հարցրինք Արցախի նախկին պաշտոնյաներից մեկին, որը Ստեփանակերտում մնացած բարեկամ ունի, թե որքանով են հավաստի այդ լուրերը, եւ ինքն ինչ գիտի Ստեփանակերտում մնացած հայերի մասին։ «Խոշտանգումների մասին լուրերը չեն  համապատասխանում իրականությանը։ Այդ անձը՝ Գիպսի Միշիկը, Ստեփանակերտում է։ Նրա հետ կապված միջադեպ է եղել։ Վեճ ու կռիվ է եղել, բայց ոչ թե ադրբեջանցիների, այլ հայերի միջեւ։ Նա ալկոհոլ օգտագործած վիճակում կռվել է մարդկանց  հետ։ Այդ խոսակցությունը մինչեւ եկել տեղ է հասել, ամբողջը խեղաթյուրվել է»,- ասաց նախկին պաշտոնյան։

Նա նաեւ նշեց, որ բարեգործական ճաշարանը, որի մասին ադրբեջանցիները քարոզչական տեսանյութեր էին հեռարձակել, այլեւս չկա։ «Դա այն ժամանակ էր, երբ Արցախում մատակարարումներ չկային։ Հիմա, մեր տեղեկություններով, Կարմիր խաչն է սնունդ մատակարարում այնտեղ մնացած բնակիչներին»,- հայտնեց մեր աղբյուրը։ Նա չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, քանի որ «թեման նուրբ է ու փակ»։