Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը

Հստակեցվում և վերանայվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը․ ՊՆ նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 998-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն հստակեցվում և վերանայվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝    «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվող տրանսպորտային միջոցների (այդ թվում` քարշակները, կցորդները, տրակտորներն ու ինքնագնաց մեխանիզմները, մոտոցիկլետները, հատուկ նշանակություն ունեցող ամբարձիչ, խողովակաշարային, ճանապարհաշինարարական տրանսպորտը և մեխանիզմները) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված ցանկի հաստատումից հետո անցել է 13 տարուց ավելի, ներկայումս պահեստազորային պատրաստության միջոցառումների իրականացման գործընթացի ակտիվացման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերանայել և նորովի շարադրել տրանսպորտային միջոցների ցանկը, դրանք նախատեսել առանց մակնիշների, հանել ներգրավման անհրաժեշտությունը վերացած որոշ տրանսպորտային միջոցների տեսակներ:

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ուղևորափոխադրման համար օգտագործվող ավտոմեքենաներ
1. Քառանիվ մոտոցիկլ
2. Պիկապ
3. Ամենագնաց մեքենաներ
4. Միկրոավտոբուսներ
5. Ավտոբուսներ
Բեռնատար ավտոմեքենաներ
6. Բեռնաուղևորատար
ա. Կողավոր
7. Մինչև 5 տոննա բեռնատարողությամբ
8. Մինչև 10 տոննա բեռանատարողությամբ
9. 11 և ավելի տոննա բեռնատարողությամբ
բ․ Ինքնաթափ
10. Մինչև 5 տոննա բեռնատարողությամբ
11. Մինչև 10 տոննա բեռանատարողությամբ
12. 11 և ավելի տոննա բեռնատարողությամբ
գ. Լծաթմբիկավոր
13. Մինչև 5 տոննա բեռնատարողությամբ
14. Մինչև 10 տոննա բեռանատարողությամբ
15. 11 և ավելի տոննա բեռնատարողությամբ
16. Քարշակ
17. Թամբային քարշակ
18. Կողային կցորդ
դ. Հեղուկ տեղափոխելու համար օգտագործվող ավտոմեքենաներ
19․ Ջրցան
20․ Բենզատար
21․ Ջրատար
22. Հրշեջ ցիստեռն
23․ Սննդային հեղուկատար
24․ Սպիրտատար
25․ Ցիստեռն
26․ Կաթատար
27․ Գինետար
Հատուկ թափքերով ավտեմեքենաներ
28. Ֆուրգոն
29. Վագոն
30. Սառնարան
31. Ավտոկրպակ
32. Տեխնիկական օգնություն
33. Շարժական կրպակ
34. Կոնտեյներ
35. Կոնտեյներատար
36. Հացատար
37. Ավտոփոխադրող
Հատուկ ավտոմեքենաներ և սարքեր
38. Հրշեջ
39. Ծանրաքարշ
40. Վթարային
41. Սանիտարական
42. Շտապ օգնություն
43. Իզոթերմիկ
44. Ձյունահավաք
45. Բենզալից
46. Ավտոտարհանիչ
47. Ավտոարհեստանոց
48. Հորատող սարք
49. Կոմպրեսորային կայաններ` կցասայլերի վրա
50. Ուժային էլեկտրակայաններ` կցասայլերի վրա
Ամբարձիչներ
51. Ինքնաթափ ամբարձիչ
52. Ինքնաթափ մանիպուլյատոր
53. Տարհանող ամբարձիչ
54. Հարթակ-ամբարձիչ
55. Մանիպուլյատոր
56. Ատվոկռունկ մինչև 5 տոննա բարձրացնող հզորությամբ
57. Ատվոկռունկ մինչև 10 տոննա բարձրացնող հզորությամբ
58. Ատվոկռունկ մինչև 16 տոննա բարձրացնող հզորությամբ
59. Ատվոկռունկ մինչև 25 տոննա բարձրացնող հզորությամբ
60. Ավտոաշտարակ
Ճանապարհաշինարարական տեխնիկա
61. Կցասայլին ավտոուղեհարթիչ և ուղեհարթիչ (գրեյդերներ)
62. Բուլդոզերներ
63. Շարժիչային և կցասայլային ցլանիվ մեքենաներ
64. Ձյուն մաքրող և տրակտորներ
65. Ռոտորային ձյունամաքրիչ
66. Ինքնագնաց և կցասայլային սկեպերներ
67. Քարաջարդ շարժական սարքավորումներ
68. Շարժական բետոնաշաղախ (0,25-0,73 մ3)
69. Ձյութապատող մեքենաներ
70. Մեկ շերեփանի էքսկավատորներ (0,25-1,25 մ3)
70. Բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ)