Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Արցախի նախագահին հարցաքննել են ԱԺ-ում

Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը երեկ մի քանի ժամ հարցաքննել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին։

Դռնփակ նիստում մի շարք հարցեր են տվել, որից հետո Շահրամանյանը հեռացել է՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Լրագրողների հետ հանդիպել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, և այն հանգամանքը, որ սովորաբար քննիչ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում դռնփակ և այնտեղ հնչեցրած արտահայտություններն ու տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, թույլ են տվել Անդրանիկ Քոչարյանին հերթական անգամ քննադատության քարը նետել ընդդիմության դաշտը։ Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է. «Այ հիմա շատ լավ հասկացա, պարոն Արծվիկ Մինասյանն ինչո՞ւ չէր ուզում, որ այս իրողությունը դառնար իրողություն, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով, շաբաթներ շարունակ խոսում էին ոչ թե քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին, որակյալ զեկույց ունենալու մասին, այլ հանձնաժողովի ժամկետի մասին»,- ասել է Քոչարյանը։

Ըստ էության, այն, որ նա ակնհայտորեն կեղծում է, որևէ մեկը չի կասկածում, բանն այն է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հսկիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետն օրենքով ավարտվել է և հանձնաժողովն այլևս վերազանցում է իր լիազորությունները։ Իհարկե, այս հանգամանքը հրաշալի հասկանում են նաև ՔՊ-ում, սակայն արդեն իսկ ձախողված հանձնաժողովի ինչ-որ ինստիտուցիոնալ տեսք տալու և աշխատանքի իմիտացիա ստեղծելու համար, օրենքի խախտմամբ երկարաձգել են հանձնաժողովի գործունեությունը։ Ակնարկները, թե Շահրամանյանից ստացել են չափազանց կարևոր հարցերի պատասխաններ, որոնք լույս են սփռում ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ նաև արցախի հայաթափման վերաբերյալ, ողջ ընթացքում ընդդիմությանը թիրախավորելը, հերթական անգամ վկայում են, որ քննիչ հանձնաժողովն իրականում ստեղծվել է մեկ նպատակով՝ ամեն գնով Նիկոլ Փաշինյանի իշխանությանն արդարացնելու համար։

Աննա Մխիթարյան