Փաշինյանի համար հայրենասեր հայ սպաները թշնամի են՝ 5-րդ շարասյուն. Կարեն Վրթանեսյան
Սատանայի գործակիցների փնտրտուքից՝ մինչև 5-րդ շարասյան բացահայտում. թավշյա խրոնիկան չի ավարտվում: Թավշյա իրադարձություններից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը երկրում սկսեց փնտրել «որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները»: Այդ վեհ առաքելության համար նա անգամ հանձնարարություն իջեցրեց Ազգային անվտանգության ծառայությանը:
Սատանայի գործակիցների փնտրտուքը չավարտած՝ արդեն մեկ տարի անց Փաշինյանը սկսեց փնտրել 5-րդ շարասյուն. 44-օրյա պատերազմից հետո, պարզվեց, որ հենց այդ 5-րդ շարասյան պատճառով ենք պարտվել:
«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն»,- մարտին հրավիրված ասուլիսում հերթական մեղավորին մատնանշեց նա:
Իսկ օրերս էլ վստահեցրեց՝ բանակում ազատվել են հինգերորդ շարասյունից:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հատկապես վերջին հայտարարությանը՝ արձագանքեց. «Իրականում, խոսքը բանակը հնարավորինս ոչ մարտունակ դարձնելու, հնարավորինս մեծ թվով հայրենասեր սպաների շարքից հանելու մասին է՝ լինի քրեական հետապնդումներով, ճնշումներով կամ այլ կերպ:
Իր համար, երևի թե, հայրենասեր սպան 5-րդ շարասյուն է, ինչը տրամաբանական է հնչում, եթե հաշվի առնենք, որ նա ներկայացնում է Ադրբեջանի շահերը Հայաստանում: Պարզ է, որ հայրենասեր հայ սպաներն իր համար թշնամի են լինելու»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին