Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Այս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են․ Սյուզաննա Ավետիսյան

Ջերմուկ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․

Այս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են։

 
Ինչևէ, վերջին շրջանում բոլորը ուրախանում են, որ Ջերմուկում ժայռեր են լուսավորել։ Քավ լիցեք, ես էլ եմ ցանկացած սիրուն բանից ուրախանում։ Բայց այս ծրագրին իսկզբանե վերապահումներ եմ ունեցել։ Հիմա հիմնավորեմ , թե ինչու
 
1․ Նախ ասեմ, որ այն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով՝ այսինքն համայնքի (ջերմուկցիների) և պետության (ժողովրդի) փողերով։ Ոչ մի անհատ կամ բիզնես այստեղ ոչ մի լումա չի ֆինանսավորել։ Ընդհանուր արժեքը նախնական ծրագրի կազմել է 43,612,884 դրամ, որից 17,445,154 դրամը 40%-ը համայնքի կողմից է (ծրագրի լինկը մեկնաբանությունում տես)։
 
2․ Ցանկացած ծրագիր պետք է բխի համայնքի/մարդկանց կարիքներից և առաջնահերթություններից, ինչպես նաև լուծի առնվազն մեկ խնդիր։ Այս ծրագիրը ոչ մի խնդիր չի լուծում բացարձակ, առավել ևս առաջնահերթություն չի (ոչ մի փաստացի ուսումնասիրություն չկա)։ Ըստ ներկայացված ծրագրի խնդիր չկա ձևակերպված, իսկ անհրաժեշտ է նրա համար, որ տուրիստների մեծ հոսք լինի։ Այսքան ժամանակ ոչ մի տուրիստի չեմ հանդիպել Ջերմուկում, որ ժայռի չլուսավորվածությունը իր համար խնդիր լինի, բայց հանդիպել եմ մի շարք տուրիստների, ովքեր բարձրաձայնել են, որ համայնքում ժամանցի անցկացման ու կազմակերպման լուրջ խնդիր կա, որը իդեպ խնդիր է նաև համայնքի բնակիչների համար։ Այս դեպքում ինչպե՞ս է որոշվել, որ ժայռի վրա լույս չլինելը խնդիր է (այս հարցը ավագանու նիստում էլ եմ տվել) ։
 
3․ Ծրագրում նշվում է, որ տուրիստների հոսքը կխթանի հյուրանոցների եկամտի ավելացմանը։ Իսկ դա ի՞նչ է տալիս համայնքի բնակչին։ Արդյո՞ք ավելանալու են սպասարկման ոլորտում աշխատող տեղացիների աշխատավարձերը։ Թե՞ բիզնեսները սկսելու են սոցիալական պատասխանատվություն կրել համայնքի նկատմամբ․ օրինակ վճարելու թոշակառուների կոմունալ ծախսերը, անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձերը և այլն։ Ի՞նչ է տալու դա համայնքի բնակչին առհասարակ, եթե ծախսվում են հանրային գումարները։
 
4․ 2022թ․ Ջերմուկի վրա թշնամու ագրեսիայից հետո բազմիցս բարձրաձայնել ու առաջարկել եմ, որ պետք է համայնքի ծրագրերում փոփոխություններ լինեն։ Դա կառավարման տրամաբանությունից դուրս է, որ համայնքի նկատմամբ նման գործողությունը ազդեցություն չունենա ծրագրերի, առաջնահերթությունների և ռազմավարության վրա։ Ասենք Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմ սկսելուց հետո, հեռավոր Շվեդիայի համայնքներում ծրագրերի փոփոխություններ են արել։ Ինչպե՞ս է հնարավոր համայնքը ռմբակոծեն, թշնամին սահմաններդ գրավի ու ոչ մի բան չփոխվի։
 
5․ Միայն լուսավորելով հարցը չի փակվում։ Տարեկան ինչքա՞ն է վճարվելու համայնքի կողմից էլէկտրականության համար կամ ինչքա՞ն են կազմելու սպասարկման ծախսերը։
Ու սա արվում է մի համայնքում, որտեղ պատերազմից հետո մահամերձ է տուրիզմի ոլորտը ու հաստատ ոչ մի գունավոր լույս տուրիստին չի բերելու Ջերմուկ, եթե սարի գլխին թշնամին տեղավորվել է ու անվտանգային խնդիրներ կան։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել համայնքից, հիմնականում երիտասարդ ընտանիքներ, Աջափնյակ թաղամասի դպրոցը փակման եզրին է աշակերտների թվի կրճատման պատճառով, համայնքում կան շենքեր (Շահումյան 19, 27), որոնք կիսաավեր են ուղղակի ու հանրային տրանսպորտի լուրջ խնդիր ունեն երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանելու։ Թշնամին խափանել է համայնքի ոռոգման ցանցը ու օկուպացրել դրանց աղբյուրների տարածքները՝ անհնարին դարձնելով վերականգնելու դա։ Համայնքում բնակիչները ունեն ապաստարանների, բարոյահոգեբանական ու սոցիալական լուրջ խնդիրներ։
Ունենք ավելի քան 150 տեղահանված արցախցիներ, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ և մեր աջակցության կարիքը։
 
Համայնքում խնդիրները բազում են, բայց ոչ համայնքային , ոչ էլ պետական մակարդակով ոչ մի գնահատում չի իրականացվել, թե ինչ առաջնահերթ խնդիրներ կան, ինչքանով է պատերազմը ազդել համայնքի վրա։
 
Սա ոչ միայն ոչ կոմպետենտության, պոպուլիզմի, անձերի ամբիցիաների, այլ նաև մարդկանց համատարած անպատասխանատվության ու անտարբերության արդյունքն է։ Ոչ ոք պահանջատեր չէ, պատասխանատու չէ, ցանկություն չունի, մոտիվացիա չկա։
 
ՀԳ․ Ինչքան ելակով բանակ զարգացրեցինք, այնքան էլ գունավոր լույսով համայնք ենք զարգացնելու։
 
ՀԳ․1․ Միգուցե թշնամին սարի գլխից տեսնի լույսերը, ավելի սովածանա ու հետ գնա