Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու
«2020 թվականի պատերազմից հետո ես նայել եմ Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ դու պարտված ղեկավար ես, դու ավելի մեծ անհաջողությունների ես տանելու։ Ես ասել եմ նաև, որ անձամբ ես իր հետ պատրաստ եմ հեռանալ քաղաքական ասպարեզից։ Ինձ համար կարևոր չէ ոչ պաշտոնը, ոչ կուսակցությունը, ոչ դիրքը։ Ինձ համար կարևոր է, որ այս պետությունը լինի հավերժ, որ այս պետությունը լինի ուժեղ»։
Այս մասին քիչ առաջ «Զանգ» նախաձեռնության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց նախաձեռնության աջակիցներից, ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Ինքը, սակայն, որոշում է կայացրել շարունակել ճանապարհը։ 2021 թվականին մասնակցել է ընտրություններին։ Ի դեպ, ընտրությանը մասնակցել է մի ծրագրով, որտեղ ասում էր, թե պատրաստ են Շուշին ու Հադրութը հետ վերադարձնել։ Դրանից հետո սակայն հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքից, հրաժարվել է իրավունքներից ու անվտանգությունից։ Նա խոստացել է խաղաղություն, սակայն հենց այդ ընթացքում մենք ունեցել ենք հարձակում ոչ միայն Արցախի, այլ ՀՀ տարածքների վրա։ Զիջելու քաղաքականության ընթացքում մի ամբողջ քարոզչական մեքենա աշխատում էր այն մտքի վրա, թե ժողովուրդ, զիջում ենք, որ հետո խաղաղություն լինի, որ կարողանանք հանգիստ ապրել։ Զիջեց, ստացվեց այնպես, որ հիմա հայ մարդ չկա ԱՀ-ում, հասավ նրան, որ Ալիևը արդեն հաղթարշավ է անում Ստեփանակերտում։ Դրանից հետո էլ 8 ժամանոց ասուլիս է տալիս ու հայտարարում, որ ժողովուրդ, Ադրբեջանը չի ճանչաում մեր տարածքային ամբողջականությունը»,- հավելեց նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին