Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ

Արդեն 5-րդ օրն է հազարավոր հայկական բեռնատարներ կանգնած են Վերին Լարսի անցակետում և չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան` գյուղմթերք և այլ ապրանքներ տեղափոխելու համար։
 
Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ ապրանքը ճանապարհին փչանում է, երեկ նույնիսկ մի քանի բեռնատար հետ են ուղարկել, որոնց մեջ գյուղմթերք և ծաղիկներ են եղել։ Ապրանքն ամբողջությամբ փչացել է, ընդ որում դրանք այն բեռնափոխադրողներն են եղել, որոնք տարիներ շարունակ աշխատել են Ռուսաստանում և երբեք որևէ խնդրի չեն բախվել։ Ռուսաստանը հայկական բեռնատարների մուտքի արգելքը պարզաբանում է ֆիտոսանիտարական նորմերով, սակայն յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ խնդիրը գլխավորապես քաղաքական է, և արմատները պետք է փնտրել Հայաստանի ներկայիս իշխանության վարքագծում։

Խնդրի քաղաքական լինելու մասին նույնիսկ Ազգային Ժողովի նախագահն է երեկ ճեպազրույցում ակնարկել։ Խնդիրները Ռուսաստանի հետ կարգավորելու հայ արտահանողների և արտադրողների պրոբլեմները լուծելու փոխարեն, իշխանությունները կրկին իրենց նետել են պոպուլիզմի գիրկը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե՝ «Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին։ Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը Հայաստանում և սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ»։

Մի կողմ թողնենք այս հայտարարության ողջ անհեթեթությունը, առավել ևս, որ ՔՊ-ականները վաղուց իրենք էլ առանձնապես հայկական ապրանքներով չէ, որ գոյատևում են։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի ցանկացած երկրում մարդիկ գնելու են թարմը, էժանը, մատչելին, ուստի և իշխանությունների թիվ մեկ պարտականությունը ոչ թե մարդկանց հիմար խորհուրդներ տալն է, այլ նրանց խնդիրները կարգավորելը։ Վերջին տվյալներով Լարսի անցակետում 2600-ից ավելի բեռնատար է կանգնած։ Ռուսաստանն իրավիճակը մեղմելու որևէ քայլ առանձնապես չի էլ անում։ Պետեկամուտների կոմիտեից էլ հայտարարում են, թե հարցը վերահսկվում է, թե ինչպե՞ս, ոչ մի մեկնաբանություն։ Ըստ էության, Ռուսաստանն ընդամենը մեկ անցակետի փակումով ցույց է տալիս Հայաստանի խնդիրները, որ ԵԱՏՄ-ի հետ կապող ճանապարհների այլընտրանք Հայաստանը չունի և պարտադրված մնալու է Ռուսաստանի հույսին։ Պարզ ասած, Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է։ Առաջիկայում նաև հնարավոր է գազի գնի թանկացում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նույնիսկ չի բացառում, որ Հայաստանը սկսի գազ գնել Իրանից։ Միևնույն ժամանակ խոստովանում է, որ այսօր գործող խողովակի տրամագիծը չի կարող ապահովել ամբողջական ծավալը և լավագույն դեպքում կարող է միայն մի մասը ապահովել՝ դրա դիմաց էլեկտրաէներգիա հանձնելով Իրանին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ չի հերքում գազի գնի բարձրացման հնարավորությունը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի` չի կարծում, թե վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների արդյունքում ամռանն է պայմանագիր կնքվել և առաջիկա տարիների համար ֆիքսվել է նույն գումարը, ինչը, սակայն, Ռուսաստանին բոլորովին չի կաշկանդում առաջիկայում հենց սահմանին Հայաստանի համար բարձրացնելու գազի գինը, ինչից հետո իշխանությունները կամ պետք է ստիպված լինեն կտրուկ բարձրացնել սակագները Հայաստանի բնակչության համար, կամ էլ փոխհատուցեն Հայաստանի բյուջեի հաշվին, ինչը գրեթե նույնն է, քանի որ գումարներն ի վերջո գնալու են հարկատուների գրպանից, իսկ գազի գնի բարձրացումը շղթայական ազդելու է բոլոր ապրանքների գների վրա։
 
Փաստացի, Հայաստանն առաջիկայում լուրջ տնտեսական խնդիրների է բախվելու, իսկ գործող իշխանությունների և նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ։ Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելով և Հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ուշագրավ է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է մնալ պահանջված միավորում, ու Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնի իր մասնակցությունը Կազմակերպության աշխատանքներին, որը բոյկոտում է տևական ժամանակ։ Ի վերջո ՀԱՊԿ-ը տարիներ շարունակ եղել է և առայժմ մնում է միակ անվտանգային համակարգը, որին մասնակցում է Հայաստանը։ Այստեղ տեղին է հիշել «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանի խոսքերը, թե Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է, բաղկացած է ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգությունից և այլն։ Իսկ Հայաստանի միակ ռազմավարական անվտանգային գործընկերը եղել է և մնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ թե ո՞ւր են տանում Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանությունները, ինչ անվտանգային խնդիրների առաջ կարող է կանգնել վաղը մեր երկիրը, հետևություները թողնում ենք ձեզ․․․
 
Հայկ Առաքելյան