Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Ո՞ւր է տանում Արցախի էջը փակելու փաշինյանական ընթացքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախն ավելի շուտ է հռչակել իր անկախությունը ԽՍՀՄ-ից, քան Ադրբեջանը։ Եվ, ըստ էության, մոտ երեք տասնամյակ շարունակ Արցախին հաջողվել է պահպանել իր պետականությունը, որը մինչև Երկրորդ ացախյան պատերազմը ժամանակի ընթացքում ավելի էր ամրապնդվում։ Ավելին, մինչ Ադրբեջանում իրենց երկրի անկախացումից ի վեր բռնապետական համակարգն էր արմատավորվել, Արցախում գործում էր ժողովրդավական համակարգը՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ։ Ինչ վերաբերում է բուն Արցախյան հիմնախնդրին, ապա տարիներ շարունակ բանակցություններն ընթանում էին հատուկ միջազգային ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հովանու ներքո։

Եվ համանախագահների միջնորդությամբ ձևավորվել էին Արցախյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք վերաբերում էին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառմանը, ժողովուրդների ինքնորոշմանը և տարածքային ամբողջականությանը։ Ըստ էության, այս սկզբունքները կարող էին ենթադրել նաև Արցախի անկախ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս։ Դրա համար էլ Բաքուն միշտ ձգտել է Արցախյան հիմնախնդիրը տեղափոխել այլ հարթակներ, օրինակ՝ ՄԱԿ, որտեղ հուսով էր միջազգայնորեն որևէ ադրբեջանամետ լուծում ամրագրել։ Միաժամանակ Ադրբեջանը ձգտել է Թուրքիային դարձնել միջնորդ, սակայն այդպես էլ չի հաջողվել։

Իսկ միջազգային հանրությունն՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ընդունում էր Արցախի կարգավիճակի որոշման թեմայի կարևորությունը։ Հայաստանի համար միշտ սկզբունքային է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումը՝ իջեցնելով Արցախի հետ կապված հայկական կողմի բանակցային «նշաձողը», ավելի ստույգ՝ վերացնելով այն։ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Այդպիսով միջազգային օրակարգից դուրս եկան Արցախի կարգավիճակի և հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։

Բայց դրանից հետո էլ Փաշինյանն արդեն ընդգծում էր, որ հայկական կողմը դնում է արցախցիների անվտանգության ու իրավունքների հարցը։ Ու միջազգային հանրությանը մնում էր միայն արձանագրել այս իրողությունը։ Սակայն ժամանակի ընթացքում արցախահայության անվտանգության և իրավունքների հարցն էլ դուրս եկավ օրակարգից, քանի որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական ագրեսիային հետևեց արցախահայության բռնագաղթը, իսկ Հայաստանն այդպես էլ չմիջամտեց։ Ու հիմա արցախահայության անվտանգության ու իրավունքների հարցը փոխարինվել է նրանց վերադարձի հարցով, այն էլ՝ Փաշինյանն արցախցիների վերադարձը դեռևս իրատեսական չի համարում։ Ըստ նրա, եթե վերադարձն իրատեսական լիներ, ապա հայերն Արցախից ընդհանրապես չէին հեռանա։ Այդպիսով ՀՀ իշխանությունները պայմաններ են ստեղծում նաև արցախցիների վերադարձի հարցից հրաժարվելու համար։

Այսինքն, եթե Հայաստանում Փաշինյանն ու իր թիմակիցները մնացին իշխանության, ապա շատ շուտով արցախցիների վերադարձի հարցն էլ դուրս կգա օրակարգից, կմնա ընդամենը հայկական մշակութային ժառանգության վերացման թեման։ Իսկ որոշ ժամանակ անց էլ Ադրբեջանն ընդհանրապես կփակի Արցախի թեման։ Չնայած ՀՀ իշխանություններն արդեն իսկ ընդունում են, որ այլևս Արցախյան հիմնահարց չկա իրենց համար։ Փոխարենը օրակարգային են դառնում ադրբեջանցիների վերադարձի ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։

Դրանով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները ավելի շատ խոսում են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի, անկլավները վերադարձնելու ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, քան Արցախում Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին։ Այսինքն, Արցախի թեման կամաց-կամաց վերածվում է Հայաստանի շուրջ կոնֆլիկտի։ Ու եթե այս ընթացքը չկասեցվի, ապա արդեն Հայաստանի տարածքում կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Արցախում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում