Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Փաշինյանն ու ՔՊ-ն՝ ապագայի այլասերման ճանապարհին

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է առաջիկայում քաղաքական դպրոց հիմնադրել։ Այդ տեղեկությունները ՔՊ-ից չեն հերքվել, ինչպես որ չեն հերքվել լուրերն այն մասին, որ այդ գաղափարի իրագործմամբ խիստ շահագրգիռ է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից այս մտադրության մեջ արտառոց ոչինչ չկա, իշխող կուսակցություն է, տիրապետում է անսպառ ռեսուրսների և ցանկանում է քաղաքական նորաձևությունից հետ չմնալով՝ քաղաքական դպրոց հիմնադրել։ Ֆորմալ առումով դա հենց այդպես էլ կա։ Բայց խորքային հարթությունում Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունը պայմանավորված է շատ հեռահար ու վտանգավոր նպատակներով, որոնց մասին, բնականաբար, չի բարձրաձայնվում։

Կուսակցություններին կից կամ նրանց հետ փոխկապակցված քաղաքական դպրոցների, ակադեմիաների մոդելը նորություն չէ, տասնամյակներ շարունակ գործում է արևմտյան երկրներում և ինչ-որ իմաստով հանդիսանում է ապագա սերնդի քաղաքական կադրերի պատրաստման դարբնոց։ Այդ առումով քաղաքական դպրոցների առկայությունն ինքնին ոչ միայն բացասական չէ, այլ նաև խիստ դրական է։ Միանգամայն այլ է պատկերը, սակայն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի գործող իշխանության, Նիկոլ Փաշինյանի կողմից երիտասարդներին քաղաքականություն ուսուցանելու հեռանկարին։

Ցանկացած քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցություն ապագայում քաղաքական ու պետական գործիչներ դառնալ ցանկացողներին փորձելու է փոխանցել սեփական փորձը, գիտելիքները, հմտությունները, աշխարհայացքը, վերաբերմունքը պետության, հասարակության, ազգայինի ու համամարդկայինի նկատմամբ։ Հենց դրանում է ՔՊ-ի կողմից քաղաքական դպրոց հիմնադրելու ողջ վտանգավորությունը։

Հայրենիքի, պետության, հասարակության, ազգայինի ու արժանապատվության մասին ի՞նչ փորձառություն կարող է փոխանցել երիտասարդներին մեկը, ով իր գործունեության ողջ ընթացքում քարկոծում է պատմական հիշողությունն ու անցյալի նվաճումները, ով իր տապալումներն արդարացնելու համար ամենանողկալի կերպով կեղծում է անգամ ամենաթարմ պատմական իրադարձությունները, մեկը, ով պետության մասին ինչ-որ զառանցակոնցեպտ հայտնագործած լինելով՝ վարկաբեկում է հայրենիքի ու հայրենասիրության գաղափարն ընդհանրապես, և մեկը, ով պետականության լինելիությունն իջեցրել է՝ «կադաստրի վկայականի», իսկ պետության ապագայի նշաձողը՝ հարևանների հետ առևտուր անելու ամոթալի մակարդակի։

Սարսափելի է անգամ պատկերացնել, որ ապագայում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել ու պետական այրեր դառնալ ցանկացողները կարող են դավանել այն նույն արժեքները, կրել այն նույն մտածողությունը, ունենալ այն նույն աշխարհայացքը՝ ինչ Նիկոլ Փաշինյանը։ Բայց վերջինս հենց դա պատկերացնելով ու կանխատեսելով է ցանկանում հիմնել քաղաքական դպրոց։

Դա շատ չոր ու կեղտոտ հաշվարկ է։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հասկացել է, որ այսօրվա Հայաստանում ինքը չի կարող մաքրվել դավաճանի, պարտվածի, հանձնածի, անարժանապատիվի խարանից, որովհետև ժամանակակիցներն ունեն գոնե այնքան հիշողություն, որը բավարար է նրա պատճառած աղետները չմոռանալու համար։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանին պետք է, որպեսզի մոտ ու հեռու ապագայում Հայաստանի քաղաքական դաշտում լինեն այնպիսի դերակատարներ, որոնք արդեն այսօր՝ երիտասարդ տարիքում, ներարկված լինելով անհայրենիքությամբ, կարդարացնեն իրեն կամ գոնե չեն գնա իր հետևից։

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչ թե քաղաքականապես կրթել, այլ կրտել երիտասարդներին, այսինքն՝ քաղաքականապես այլասերել ապագա սերնդին, որպեսզի վաղվա Հայաստանում շարունակեն իշխել ինքնությունը ստամոքսով փոխարինած դեմքեր՝ դրանից բխող բոլոր հակապետական և անպետական հետևանքներով։

Հարություն Ավետիսյան