Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Գնդակն առաջին հերթին խորհրդարանական մեծամասնության դաշտում է որոշել` դառնա՞լ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող վարչախմբի հանցակից, թե՞ ոչ. Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ասում են « բա ՀայաՔվե ն ի՞նչ ա լինելու, էլ ու՞մ ա հիմա պետք, իրավիճակ ա փոխվել, Արցախը հայաթափված ա, արդեն անիմաստ ա» և շատ այլ նմանատիպ օբյեկտիվ, հուսալքված դժգոհություններ։ Կա մի շատ պարզ պատասխան. #Հայաքվե|ն 58.000 (առայժմ) ՀՀ քաղաքացիների պատասխանատվության և հայրենատիրության մասին է, ովքեր ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿՐԵԴԻՏ են տվել Արցախի ու հայոց ցեղասպանության պահանջատիրության շարունակականությունն ապահովող քաղաքացիական օրենսդրական ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ` ակնկալելով, որ այն ամեն հնարավոր ու «անհնար» միջոցներով հասցնելու են վերջնական հանգրվանին։

Վաղը (արդեն այսօր), ժամը 10:00-ին, ՀՀ National Assembly of Armenia / Ազգային ժողով ում կայանալու է նախագծի քննարկումը գլխադասային` պետաիրավական հանձնաժողովում, որտեղ որոշվելու է նախագծի հետագա ընթացքը` կընդգրկվի՞ այն լիագումար նիստերի օրակարգ քննարկման, թե ոչ։

Գնդակն առաջին հերթին խորհրդարանական մեծամասնության դաշտում է որոշել` դառնա՞լ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող վարչախմբի հանցակից, թե՞ ոչ, հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը քրեականացնե՞լ , թե ոչ։

Սա շանս է, որպեսզի ցույց տաք, թե որքանով եք հավատարիմ պատգամավորի մանդատը ստանձնելիս ձեր իսկ տված երդմանը` «ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ»։

Դե իսկ ՀՀ քաղաքացիներն էլ հետևողական պետք է լինեն իրենց ստորագրությամբ վստահություն ստացած նախաձեռնության քայլերին.

ՎՍՏԱՀԵԼ ԵՔ, ՊԱՀԱՆՋԵ'Ք...