Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Հասարակություն

«Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար․ ԱԳՆ-ն պետք է աշխատանք տանի»․ Արա Խզմալյան

«ՏՀԶԿ-ն և ԵԽ-ն Հայաստանին ինչ-որ ձևով պարտավորեցնելու կամ ՀՀ-ի համար հետևանքներ առաջացնող որոշումներ կայացնելու հնարավորություններ չունեն»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը՝ խոսելով ադրբեջանական հերթական «հարձակման» մասին։

Ադրբեջանական և թուրքական լրատվականները գրել էին այն մասին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) և Եվրոպայի խորհրդին (ԵԽ)՝ Հայաստանի «բնապահպանական հանցագործությունների» վերաբերյալ։ Լրատվականները նշում են, որ Ողջիի ենթադրյալ աղտոտման, ինչպես նաև Երասխ գյուղում կառուցվող գործարանի մասով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ՀՀ սահմանամերձ գոտում Արաքս և Ողջի գետերի «աղտոտվածության» փաստով հետաքննություն է ընթանում։ Նշված է նաև, որ Քաջարանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման կոմբինատների կողմից երկար ժամանակ Ողջիի անդրսահմանային աղտոտումը, ինչպես նաև Երասխ գյուղում առանց Ադրբեջանական կողմի հետ խորհրդակցելու խոշոր մետալուրգիական կոմբինատի կառուցումը և «շրջակա միջավայրի պահպանության չափանիշների խախտումը» առաջացրել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն, այդ կապակցությամբ էլ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմում է հղել ՏՀԶԿ-ին և ԵԽ-ին։

«Եթե որևէ լուրջ հանցանք կատարած լիներ Հայաստանը, ապա այդ անդամ պետությունները նաև անհատական պատժամիջոցների մասին որոշում կամ որոշումներ կընդունեին, ինչպես եղել է, օրինակ, Ռուսաստանի դեպքում։ Պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկվում է հենց այս 2 կառույցների հարթակներում։ Տվյալ դեպքում ծիծաղելի է խոսել նման հետևանքների մասին։ Սա Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար»,-նշում է Արա Խզմալյանը։

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ ցանկացած սեփական անիրավաչափ արարքից առաջ Ադրբեջանը փորձում է մեղադրանքներ առաջ քաշել Հայաստանի դեմ։ Դա մի կողմից պաշտպանության, մյուս կողմից՝ լրացուցիչ ճնշում գործադրելու քայլ է։

«Որևէ իրավական հետևանքների մասին խոսել չի կարելի, քանի որ խոսքը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի մասին է։ Ավելին, ես չեմ կարծում, որ Հայաստանը նշված կոնվենցիաներով նախատեսված որևէ նորմ է խախտել։ Մեր տարածաշրջանում առհասարակ և ընդհանրապես աշխարհում կա անդրսահմանային էկոլոգիական վնասի խնդիր, բայց այնպես չէ, որ Հայաստանը անբարեխիղճ է գործել։ Այո, գետերի աղտոտման խնդրի կա և՛ մեզ մոտ, և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում։ Հանքարդյունաբերությունը չի օգնում բնությանը, սակայն այնպիսի ռիսկեր չի առաջացնում, որոնք կարելի է միջազգային մակարդակով քննարկել որպես խախտումներ, առավել ևս հանցանքներ»,-նշում է նա։

Արա Խզմալյանի խոսքով՝ այստեղ աշխատանք ունի կատարելու Արտաքին գործերի նախարարությունը, քանի որ հարթակները, որտեղ Ադրբեջանը պարբերաբար դիմում է, բուն էկոլոգիական հարթակներ չեն։

Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը։ Վերջերս հայկական և ադրբեջանական ՀԿ-ները նույն հայտարարության տակ էին ստորագրել, որով թիրախավորվում է նաև հանքարդյունաբերության ոլորտը։ Մի անգամ էլ ադրբեջանական լրատվամիջոցն օգտագործել է փորձագետ, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին:

Իրավական դաշտում վերջինիս պնդումների անհիմն և անհեռանկարային լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանը չի դիմել Էսպոյի կոնվենցիայի իրականացման կոմիտեին, որը միտված է գնահատելու պետությունների կողմից կոնվենցիայի դրույթների կիրարկման համապատասխանությունը և այդ նպատակով պետություններին առաջարկություններ ներկայացնելու։ Վերջինս հարցին փորձել է այլ լուծում տալ՝ բազմիցս կրակ բացելով գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։

Iravaban.net-ը Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության վերաբերյալ հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարություն, Գլխավոր դատախազություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Ազգային ժողով ու ստացել պատասխանները։ Նշված գերատեսչություններից և ոչ մեկը նշված թեմայի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։ Միջազգային կառույցները ՀՀ նշված պետական մարմիններին որևէ ձևաչափով չեն դիմել։

Ավելին, նշված դիմումի զարգացումների, դրա վերաբերյալ ենթադրյալ արձագանքի մասին չի գրել անգամ ադրբեջանական մամուլը։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ի հավելումն վերոգրյալի, նշել նաև, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը նմանօրինակ հայտարարությունների վերաբերյալ բազմիցս ներկայացվել է ՀՀ վարչապետի կողմից Կառավարության նիստերի ժամանակ, ինչպես նաև հրապարակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։



Արդեն երկար ժամանակ է ադրբեջանան կողմը չի դադարում իր հարձակումները Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վրա, որը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է։ Հայաստանի տնտեսության վրա ներգործելու Ադրբեջանի ցանկությունն այնքան մեծ է, որ այդ գործին է լծել ոչ միայն «էկոակտիվիստներին», այլ նաև իրավապահ համակարգը, պետական ապարատը։