Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

ՔՊ-ն զավթեց Ալավերդին

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր ավագանու նիստ է կայացել։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 և «Ապրելու երկրից» գողացված 1 անդամը, գործող քաղաքապետ Արկադի Թամազյանին անվստահություն են հայտնել, թեպետ գործող համայնքապետն ու նրա աջակիցները մատնանշում էին ՔՊ խմբակցության կատարած ապօրինությունները։

2022 թվականի ՏԻՄ ըմտրություններով «Ապրելու երկիրը» լուրջ հաղթանակ տարավ Ալավերդիում։ «Հայ ազգային կոնգրեսի» մեկ քվեի շնորհիվ կարողացան իշխանազրկել «Քաղպայմանագրին»։ Ինչպես և սպասելի էր ՔՊ-ն չհանդարտվեց և ամեն ինչ արեց, որ մեկ տարին լրանալուց հետո Արկադի Թամազյանին անվստահություն հայտնեն։ Դրա համար նույնիսկ իրենց շարքերից հեռացրեցին սկզբունքային մի կնոջ, որը հրաժարվում էր քվեարկել քաղաքապետի անվստահության համար, ապա և իրենց կողմը գրավեցին «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին, իսկ այժմ էլ «Քաղպայմանագրի» պատգամավորների ցինիզմը հասել է այնտեղ, որ հայտարարում են, թե իրենք զոռբայություն չեն անում, ընդհակառակը հանրության քվեների մեծամասնությանն արժանացած «Ապրելու երկրին» էին մեղադրում զոռբայություն անելու մեջ։ «Եթե չունես ավագանու մեծամասնութուն, չես կարող լինել համայնքապետ»,- երեկ հայտարարել է «ուսապարկ» մականունով Վահագն Ալեքսանյանը և ոչ մի խոսք, թե ինչպես են կարողացել ճնշումներով քաղաքական կաշառք խոստանալով, կամ այլ մեթոդներով գերակշռություն ստանալ ավագանու կազմում։

Ի վերջո, գործող իշխանություններն ընդհանրապես կորցրել են չափի զգացումը և սեփական ծրագրերն առաջ մղելու համար պատրաստ են անգամ խախտել օրենքը և դա անում են ցինիկ և վիրավորական արտահայտություններով։ 

Արամ Հայրապետյան