Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Հասարակություն

Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն»

Ինչպես և սպասելի էր «Քաղաքացիական պայմանագիրը» բացասական եզրակացություն է տվել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագծին։

Աժ պետաիրավական հանձնաժողովում երեկ կայացած քննարկումները 7 ժամ են տևել և բավական թեժ են անցել։ «Հայաքվեն», հիշեցնենք, 58 հազար քաղաքացիների ստորագրություն էր հավաքել և ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով քրեականացնել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որևէ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը ժխտելը։

Փաստացի այս երկու քայլերն էլ Հայաստանի գործող իշխանությունների հիմնական արտաքին քաղաքական ուղղություններն են դարձել, և «Հայաքվեն» այս նախաձեռնությամբ փորձում է կանխել վտանգավոր զարգացումները։

Երեկ կայացած նիստում գործող վարչախմբի ներկայացուցիչները կրկին դիմել են պոպուլիզմին և պարզ դեմագոգիային, ավելին հայտարարել, թե ողջունում են նման նախաձեռնությունը, սակայն բովանդակություն չեն տեսնում դրա մեջ։ Իհարկե, «Քաղպայմանագրի» պատգամավորների համար միակ բովանդակությունը Փաշինյանի հայտարարություններն են, նրանք խորապես թքած ունեն, որ այդ հայտարարությունները կարող են կարճ ժամկետի ընթացքում հակասել իրար։

Ընդդիմադիր խմբակցություններն իրենց հերթին նախաձեռնության վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ էին մշակել, որի քվեարկությունն առաջարկել են հետաձգել 2 ամսով լրամշակման համար։ Ի վերջո հասկանալով, որ «Հայաքվեի» նախաձեռնությունը  խորհրդարան հասնելու դեպքում ձախողվելու է, ընդդիմադիրները և նախաձեռնության ներկայացուցիչներն առաջարկել են հետաձգել, լրամշակել։

Այսօր կայացած նիստում 57 դեմ և 26 կողմ ձայներով «Հայաքվե»-ի օրինագիծը չի ընդգրկվել օրակարգում։ Այժմ արդեն «Հայաքվեն» պետք է ավելի բարդ ընթացակարգ անցնի, հավաքված 50 հազար ստորագրությունների փոխարեն ևս 300 հազար ներկայացնի, ինչը վարչական ռեսուրսների կիրառման պայմաններում գրեթե անհնարին կլինի։

Աննա Բայրամյան