Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Հերթական հակառուսական քայլը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգութան պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և 16-րդ լիագումար նիստին։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ նիստերին չի մասնակցելու նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը։ Մոսկվա չմեկնելու մասին Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Բոլոդինին ուղղված պաշտոնական նամակով։

Դռեևս օրեր առաջ Ալեն Սիմոնայանը հաստատել էր, որ մտադիր չէ մասնակցել ՀԱՊԿ նիստին, երբ նրան խնդրել էին մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև արտաքին գործերի, պաշտպանության նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի բացակայությունը Մինսկում կայացած նիստերից։ Փաստացի վերջին շրջանում Հայաստանը տոտալ իգնոր է անում Հավաքական անվտանգութան պայմանագրի կազմակերպությանը։ Այժմ էլ էստաֆետը վերցրել է Ազգային ժողովի նախագահը։

Ռուսական կողմից առայժմ միայն ափսոսանքի խոսքեր են հնչում։ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը «ՌԻԱ նովստի»-ին ասել է, թե ափսոսում է, որ հայկական խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի վեհաժողովի նիստին, «միևնույն ժամանակ խորհրդարանականները պարբերաբար շփվում են հայ գործընկերների հետ նոր ձևաչափով՝ տեսակապով և դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա»։

Ըստ էության ռուսական կողմի վերջին արձագանքները չափազանց մեղմ դիրքորոշումները միտված են մեկ բանի՝ համոզել Փաշինյանին մասնակցել Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի վերջին կայանալիք ոչ պաշտոնական հավաքներին, որին մասնակցելու մտադրության մասին, ի դեպ, արդեն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Թեև Ռուսաստանից հնչում են հայտարարություններ, թե հայկական կողմը բավականին հստակ ազդակ է տվել, որ մասնակցելու է, Հայաստանից առայժմ որևէ հաստատում չկա։ ԵԱՏՄ նիստում, օրինակ, Հայաստանը պետք է նախագահությունը ստանձնի Ռուսաստանից, և Նիկոլ Փաշինյանի չմեկնելու հանգամանքը կարող է վերջնականապես խզել հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի գործող իշխանությունների միջև։

Քնար Խաչիկյան