Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Ալավերդուց հետո հերթը հասավ Գյումրիին. ՔՊ-ն խզում է հուշագիրը

Ալավերդիում իշխանազավթումն իրականացնելուց հետո, հերթը հասել է Գումրիին։ «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանի խզել է «Բալասանյան» դաշինք սոցիալական կուսակցության հետ 2 տարի առաջ ստորագրած համագործակցության հուշագիրը։ Ըստ կուսակցության՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը հրաժարականի մասին դիմումներ են ներկայացնելու։ Արթուր Պապիկյանը Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է, իսկ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականը։ ՔՊ-ն հայտարարել է, թե Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում։
 
Ստվերային կառավարիչ ասելով, թերևս, ՔՊ-ում հասկանում են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որի ձևավորած դաշինքն էլ՝ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մասնակցեց ընտրություններին և ավելի շատ ձայներ ստացավ։ Ի վերջո ՔՊ-ն ստիպված էր համգործակցության հուշագիր ստորագրել՝ փոխարենը որոշ պաշտոններ ստանալով։ Սամվել Բալասանյանի անունը «Քաղպայմանագիրը» չի տալիս, ավելին, ընդամենը շաբաթներ առաջ Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին, նշանակել են Իրաքում Հայստանի դեսպան։ Ինքը՝ Բալասանյանն էլ, առանձնապես դեմ չէ ՔՊ-ի հետ համագործակցելու, սակայն Հայաստանի գործող վարչախումբը որևէ մեկի հետ համագործակցելու խնդիր իր առջև չի դրել, այն ձգտում է բացառապես զավթել բոլոր լծակները և յուրացնել իշխանությունը հնարավոր բոլոր համայնքներում, ուստի և հենց այդ նպատակով էլ խզում են հուշագիրը «Բալասանյան» դաշինքի հետ։
 
ՔՊ-ն դեկտեմբերի 11-ին նաև մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ էլ հրապարակելու է իր մեղադրանքները։
 
Մանե Լալայան