Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք․ Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնային նպատակը Հայաստանի փրկությունն է։ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում նշել է, թե, մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք, չպետք է դա թույլ տալ։ Ըստ Կարապետյանի, առաջնային խնդիրն էլ ներքին թշնամուց ազատվելն է ի դեմս մեր ներկայիս քաղաքական ղեկավարության։ Ընդորում ազատվել ոչ միայն ղեկավարող կուսակցությունից, այլև նորմալ պետություն կառուցել։ Որպես աշխատող տարբերակ Արշակ Կարապետյանն առաջարկում է վերադառնալ նախագահական կառավարման մոդելին։ «Որովհետև մեր Սահմանադրությունը կեղծված է մենք բոլորս դա գիտենք։ Չեմ ուզում հիմա վերադառնալ անցյալ և խոսել թե ով դա արեց։ Ստացվում է, որ հայկական պետությունն այսօր գոյություն ունի, բայց կեղծ Սահմանադրությամբ»,- նշել է նա։

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ է տեսնում պետությունը փրկելու, Արշակ Կարապետյանը նշել է, թե նախ պետք է ազատվել ներքին թշնամուց, իսկ երկրորդը, որն առաջինին զուգահեռ է կարևորությամբ պաշտպանությունն է արտաքին թշնամուց։ Վերջինս փորձում է ոչնչացնել մեր պետությունը, առաջ քաշելով աբսուրդային պահանջներ։ «Ազգային անվտանգության ամրապնդումը պարտադիր է, որի մեջ մտնում է նաև երկրի ինքնապաշտպանությունը։ Այս երկուսը կարևոր խնդիրներ են, մեխանիզմները մենք ստեղծում ենք։ Մեր շարժմանը կարող են միանալ բոլոր հայրենասերները կլինեն դեմոկրատ, թե կոմունիստ։ Բոլոր այդ երկխոսությունները մենք մի կողմ ենք դնում»,- ասել է նա։
Կարապետյանը նշում է, թե բոլոր խմբակցությունների ծրագրերը կարդալով հասկանում ես, որ դրանք շատ հայրենասիրական են, անգամ իշխող խմբակցության փաստաթղթերում կան այդ հայրենասիրական տեքստերը, բայց պետք է խոսել ծրագրերի մասին, որոնց կարելի է հավատալ, կարող են միանալ բոլորը, առանց նայելու անցյալ-ներկա, մարդիկ, որոնք չեն արել մի աններելի բան, որն անդառնալի հետևանք կունենար։ «Մեծ հաշվով, տեսեք 2018 թվականին ինչ եղավ, մարդիկ փողոցից եկան իշխանության չունենալով ոչ մի մասնագիտական կրթություն, չունենալով փորձ որևէ բան առհասարակ կառավարելու և կազմակերպելու փորձ։ Նրանք այսօր կառավարում են Հայաստան պետությունը։ Այո, ինչ-որ ժամանակ անց նրանք ձեռք կբերեն փորձ, բայց այդ ժամանակ կարող է այլևս պետություն գոյություն չունենալ։ Իսկ մենք ունենք շատ կրթված մարդիկ, ովքեր ունեն լավ անցյալ»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը։
Ըստ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի, եթե մարդ իր կյանքում զբաղեցրել է լուրջ դիրք, ով ենթադրենք երեսուն տարի ծառայել է, նրա կենսագրության մեջ կարելի է գտնել ստորակետ, և հետո նրան ինչ-որ բանում մեղադրել։ «Բայց, մենք ինչ արդյունք ենք ստանում. մարդը փողոցից գալիս է, որը ոչ մի բան իր կյանքում չի արել։ Դուք տեսեք, ինչ մարդիկ կան այնտեղ, տարբեր կառույցների ղեկավարներ, նայեք նրանց անցյալին ինչ են արել նրանք, մեր հայրենիքի համար։ Ինչ է արել որևէ մեկը իշխանությունից, քանիսն են նրանցից ընդհանրապես ծառայել զինված ուժերում։ Նրանք այսօր վերափոխում են զինված ուժերը։ Ի՞նչ պատկերացումներ ունեն նրանք ընդհանրապես»,- ասում է Արշակ Կարապետյանը։

Նա սենսացիոն մի բացահայտում էլ է անում, նշում, որ 2018-2019 թվականներին ամերիկացիները որոշեցին ռեֆորմի ենթարկել մեր զինված ուժերը, նրանք խնդիր ունեին ոչ թե ստեղծել ուժեղ հայկական զինված ուժեր, այլև կազմաքանդել բանակը, ինչն էլ արեցին։

Նախկին նախարարը նշում է, որ պաշտոնավարման օրոք հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, երբ Երասխի ուղղությամբ սրացումներ էին, դեսպանն էլ եկել էր հարցնելու, թե ինչ է անելու Հայաստանը, եթե լայնամասշտաբ գործողություններ լինեն։ Կարապետյանն ասել է, որ կթիրախավորեն Ադրբեջանի նավթա-գազային համակարգին։ Ի պատասխան Արշակ Կարապետյանի ԱՄՆ դեսպանն ասել է, թե Վաշինգտոնին դա դուր չի գա։ «Ես նրան պատասխանեցի` ուրեմն արեք այնպես, որ Ադրբեջանը չսկսի պատերազմ Հայաստանի դեմ»,- ասում է Արշակ Կարապետյանը։ Իսկ նախարարի սպառնալիքից հետո գործողությունները կանգ են առել։

Հայկ Առաքելյան