Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Համաժողով՝ Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել

Հարգելի' գործընկեր,

Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 14։00-ին, Էլիտ Պլազայում (հասցեն` Մովսես Խորենացի 15) տեղի կունենա ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Արցախի Սահմանադրության և Անկախության Հանրաքվեի կապակցությամբ։

«Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովին Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների իրավիճակը ներկայացնելու են Հայաստանի առաջին օբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի նախկին պետական նախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և մի շարք իրավաբաններ, լրագրողներ հասարակական ու քաղաքական գործիչներ։

Ցեղասպանությունների կանխարգելման` Լեմկինի ինստիտուտի տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը հանդես կգա նախապես ձայնագրված ելույթով։

Համաժողովին մեկնարկ է տրվելու իրավապաշտպան նոր նախաձեռնության։

Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրն է։

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ինչպես նաև Արցախի Անկախության Հանրաքվեի և Արցախի Սահմանադրության ընդունման օրը։


Կից կարող եք գտնել համաժողովի օրակարգը։

Հարգանքով,

ՀՀ 7-րդ գոմարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան