Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար Փաշինյանն իր թեկնածուն ունի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրությունները լուրջ փորձաքար են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերջին տարիներին զբաղեցրել է Հայկուհի Հարությունյանը, որը հանձնաժողովի կազմում ընդգրկվել էր դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քվոտայով, ապա և դարձել հանձնաժողովի նախագահ։

Հանձնաժոողովն ընդհանրապես նրա պաշտոնավարման օրոք առանձնապես սկանդալային դեպքեր չի բացահայտել և լուրջ կոռուպցիոն բացահայտումների չի մասնակցել։ Ինքը՝ Հայկուհի Հարությունյանն էլ ժամանակին հայտնի էր որպես անկաշառ և լավ փաստաբան, գրեթե ոչնչով աչքի չի ընկել իր պաշտոնավարման օրոք։ Ընդամենը մի քանի ՔՊ-ականների նկատմամբ վարույթներ է հարուցել, այն էլ այնպիսի աղաղակող փաստերի դեպքում, որ նույնիսկ անհնար էր չարձագանքելը։ Նույնիսկ այս հանգամանքը հարուցել է ՔՊ-ականների դժգոհությունը և նրանք երեկ իրենց իսկ կողմից ընտրված հանձնաժողովի նախագահի վրա իսկական հարձակում էին իրականացնում խորհրդարանում։ Մասնավորապես մի ամբողջ խումբ ՔՊ-ական պատգամավորներ այնպիսի հարցեր էին տալիս Հայկուհի Հարությունյանին կարծես նա ընդդիմության ներկայացուցիչ չլիներ, ավելին, նույնիսկ հասցրեցին վերջինիս մեղադրել ընդդիմության հետ սեպարատ պայմանվորվածությունների մեջ։ Հատկապես ակտիվ էին այն ՔՊ-ական պատգամավորները, որոնց նկատմամբ էլ շահերի բախման փաստերով վարույթներ են հարուցվել։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները հակված են Հայկուհի Հարությունյանին չընտրել, ավելին այդ մասին նույնիսկ հայտարարություն էր տարածել Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը՝ նշելով, որ ՔՊ-ն նման որոշում է կայացրել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղպայմանագիրը» ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իրենց իսկ կուսակցին, որպեսզի վերահսկեն հանձնաժողովի ողջ աշխատանքը, հատկապես առաջիկայում չափազանց կարևոր և անհրաժեշտ է լինելու։ Ընդսմին, որոշում է կայացվել այդ պաշտոնում նշանակել ԱԺ ՔՊ-ական տիկնանցից մեկին։

Նարինե Սարատիկյան