Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег"), վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը, հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև՝ կետ առ կետ պարզաբանել Հայաստանում գործող իշխանութունների վարած քաղաքականությունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույցում  նշել է.

«Ես տեսել եմ մեր զինվորների կարողությունները, ես տեսել եմ մեր սպաների կարողությունները: Մարդիկ, որոնց այսօր քրեական հետապնդման են ենթարկում: Ամեն սպա մեզ մոտ անցնում է անգամ մի քանի քրեական գործերում։ Վերցնում են դրվագ նրանց հետ կապված, հարուցում են քերեական գործ և նրանց տանում, բերում են: Շատերն էլ բանտում տարիներով նստած են, ինչպես, օրինակ, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով բանտում է երեք տարի, նրան տանում են կալանավայր, հետո հետ են բերում։ Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը՝ կալանավորված է։ Նա այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Եվ նրան ցանկանում են ինչ-որ դրվագի համար մեղադրել և նստեցնել։ Այսօր անմեղ մարդիկ կալանավորվում են և կալանավայրում անցկացնում 2-3 տարի, հետո նրանց բաց են թողնում: Ինձ մոտ մարդիկ են գալիս, որոնք քաղաքականությամբ են զբաղվում, ինձ այդպես էլ ասում են, որ, եթե այսօր սկսեն իրենց դրսևորել՝ կհայտնվեն բանտում»։ 

Հայկ Առաքելյան