«Սորոսական» կազմակերպության նոր զեկույցը կատաղության է հասցրել Փաշինյանին
«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի վերջին հարցումները հարուցել են Նիկոլ Փաշինյանի բուռն զայրույթը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի նախօրեին սորոսական կազմակերպությունը հրապարակել էր իր հարցման արդյունքները՝ ըստ որոնց հարցվածների 60 %-ը համարում է, որ մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի մակարդակը Հայատանում աճել է, կամ մնացել է անփոփոխ, իսկ կոռուպցիայի ընկալման համաթվի առումով Հայաստանը լրջագույն նահանջ էր արձանագրել։
Հենց դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանն Իջևանում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ, հանդես եկել ծավալուն ելույթով։ Մասնավորապես հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ին դուրս կգան կուսակցությունից։ «Մեզ համար խնդիր է, որ առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել, և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն»,- ասել է Փաշինյանը։
ՔՊ-ում այժմ բոլորն են թիրախի տակ, արևմտյան հովանավորների աչքին լավամարդ երևալու համար Փաշինյանն այժմ պետք է կոռուպցիոն մի շարք բացահայտումներ անի Արևմուտքի աչքում էլ առավել ռուսամետ համարվող պաշտոնյաներին պարզապես հեռացնի, ընդ որում կոռուպցիոն բնույթի քրեական գործեր կարելով, որպեսզի կարողանա վերականգնել իր խաթարված հեղինակությունը։
Ի տարբերություն այլ զեկույցների՝ Փաշինյանը հասկանում է, որ «Transparency International»-ի զեկույցը չափազանց լուրջ հետևանքներ կարող է ունենալ իր համար, ուստի և չի խորշելու «Քաղպայմանագրում» իրական զտումներ իրականացնելուց, հատկապես, որ բազմաթիվ կուսակցականների նկատմամբ առանձնապես վստահություն չունի։
Անի Սարատիկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին