Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Ցինիզմի պրոֆեսորները

Ենթադրենք, ամեն ինչ այնքան արագ եւ անսպասելիորեն է փոխվում, որ արտաքին քաղաքական հարցերում կարելի է տարին տարվա վրա իրար հակասող հայտարարություններ անել եւ դա վերագրել հարափոփոխ աշխարհին։ Ենթադրենք՝ կարելի է ասել, որ Արցախի հարցում, երբ ասում էինք «Արցախը Հայաստան է», «Աղդամը մեր հայրենիքն է», անկեղծ էինք մեր ցանկությունների մեջ, բայց մեր անփորձությունը խանգարեց, որ ճիշտ կողմնորոշվենք եւ բոլոր վտանգները զգանք։ Ենթադրենք, որոշ վտանգներ ինչ-որ պահից անգամ զգում էիք, սակայն վախենում էիք բարձրաձայնել, որովհետեւ թվում էր, թե հայրենասեր ու արցախասեր մեր ժողովուրդը ձեր թեւից բռնելու է եւ դուրս շպրտի իշխանական կաբինետներից, իսկ դուք դրանց «քաղցրությունն» արդեն զգացել էիք եւ չէիք ուզում դուրս շպրտվել։

Ենթադրենք՝ այնքան միամիտ էիք, որ կարծում էիք, թե Լավրովին կասեք՝ ադապտացվիր մեր կլիմային, Պուտինին կնվաստացնեք՝ մի իքս չինովնիկի դիմավորելու ուղարկելով, ՀԱՊԿ կառույցը կծաղրեք ու կմարսեք, որովհետեւ ձեր թիկունքին զգում էիք հայ ժողովրդի աջակցող շնչառությունը, եւ «ծովը ծնկներիցդ» էր մի քանի տարի, մինչեւ կգա ապաշխարանքի պահը։

Բայց ինչպե՞ս կարող է մի իշխանություն այդքան շատ սխալներ թույլ տալ այդքան կարճ ժամանակում։ Ինչպե՞ս կարող է ցինիզմը, միամտությունը, անամոթությունը, անգրագիտությունը, չարությունը, խորհուրդներ չլսելու մեծամտությունը, լավ կադրերին չօգտագործելու, վատերին բարձր պաշտոններ տալու անփութությունն այսքան շատ լինել մի երկրում։ Այսքան իրար գումարվել եւ պետականակործան հեղեղի վերածվել։ Իսկ երբ արդեն 2020 եւ 2023 թվական ենք տեսել, դեռ շարունակեն նույն ինքնավստահությամբ, նույն անփութությամբ, նույն միամտությամբ եւ համառությամբ գործել։ Ու մի բան էլ նոր ընտրության գնան։