Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

ԵՄ առաքելության ընդլայնումը և Ռուսաստանի արձագանքը

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումն այն 138-ից 200 հոգանոց կազմի հասցնելն օբյեկտիվորեն պետք է արժանանար ռուսական կողմի բուռն դժգոհությանը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում մեկնաբանել է ԵՄ առաքելության ընդլայնումը՝ նշելով, թե այն չի կարող նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ընդհակառակը, այդ քայլը միայն կմեծացնի լարվածությունը Հարավային Կովկասում։ «Հայաստանում ԵՄ դիտորդների հայտնվելը բացարձակ անօգուտ քայլ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումն էլ բացարձակապես անօգուտ է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի այս գործընթացում, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի և Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների կողմից, ամրագրվել մի քանի եռակողմ համատեղ հայտարարություններում»,- ընդգծել է Գալուզինը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Հարավային Կովկաս, այլ միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն։
 
Մեկ տարի շարունակ Եվրամիության դիտորդական առաքելությունն առանձնապես շոշափելի հաջողությունների չի հասել, ընդհակառակն այդ առաքելության գործունեությունը զգալիորեն սրել է Հայաստանի և Մոսկվայի հարաբերությունները։ Ադրբեջանում, հիշեցնենք, Եվրամիության դիտորդների առաքելություն գոյություն չունի, փոխարենը Հայաստանն ինքն է շահագրգռված եղել այդ առաքելությունը մեր երկրում տեղակայելու հարցում, թեպետ Մոսկվայից բազմիցս դժգոհության ձայներ են լսվել։ Ի վերջո մեր իշխանությունները ոչ միայն Հայաստան բերեցին այդ առաքելությունը, այլև ցանկանում են այն ընդլայնել, ավելին, առաջիկայում նաև Եվրամիության տեխնիկական առաքելություն է ժամանելու՝ Հայաստանի ռազմական կարիքները գնահատելու համար։ Թե ինչպես դա կազդի հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացման վրա, կարելի է միայն կռահել։
 
Սերինե Պապինյան