Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Առաջարկում եմ խոսել այսօրվա մասին, այսօր կանգնած ենք երկրի կորստի առաջ. Արշակ Կարապետյան

«Ես Ձեր փոխարեն լինեմ` հարց կտամ՝ ինչպես ենք պլանավորում երկիրն այս վիճակից հանել, ինչպես պետք է երկրի անվտագության հարցը լուծել, Արցախի խնդրի լուծման ինչ տարբերակներ ենք տեսնում, իսկ Դուք հարցնում եք պարոն Կարապետյան, ինչո՞ւ եք Մոսկվայում։ Ի՞նչ պատասխանի Ձեզ պարոն Կարապետյանը»,- ֊այսպես արձագանքեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը լրագրողների հետ հեռավար հանդիպման ժամանակ հնչած հարցերին, այդուհանդերձ պատասխանելով «պահանջվածներին»։

Լրագրողի հարցին թե ինչո՞ւ «կրակել» հրամանի համար պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվելուց անմիջապես հետո չի խոսել այդ մասին, այլ խոսում է միայն քաղաքական հայտ ներկայացնելուց հետո և ինչ հարաբերություններ է ունեցել այդ ժամանակ ՀՀ վարչապետի հետ, Կարապետյանը պատասխանեց. «Ի՞նչ հարաբերություններ ունեի Նիկոլի Փաշինյանի հետ։ Չեմ կարծում, թե այն հարցն է, որը հետաքրքրում է այսօր հանրությանը։ Ինչո՞ւ երկու տարի ձայն չեմ հանել, ես պետականամետ մարդ եմ, զինվորական, ես գուցե չպետք է խանգարեի գործող իշխանությանը, չպետք է փորձեի սենսացիաներ անել իմ հայտարարություններով։ Ես քաղաքականությամբ զբաղվելու մասին չէի մտածում, բայց իմ բաժակը լցվեց, երբ Արցախն առանց որևէ կրակոցի հանձնեցին»։

Դիտարկմանը, թե ինչու է, ինչպես ինքն է նշում, «հրեշ ու դավաճան» ղեկավարի օրոք պաշտոն զբաղեցրել, այդ ժամանակ չի՞ իմացել ով է Նիկոլ Փաշինյանը, Արշակ Կարապետյանն ասաց․ «Ես եղել եմ խորհրդական և իշխանություն չեմ ունեցել, պաշտպանության նախարար դառնալուց հետո տեսա, որ իմ մոտեցումներն ազգային անվտանգության վերաբերյալ տարբերվում են իշխանության մոտեցումներից։ Ո՞րքան կարելի է անցյալ վերադառնալ, այնքան ենք վերադառնում անցյալին, որ մոռանում են՝ ինչ է այսօր կատարվում։ Բոլորն, ովքեր ինձ դիմել են մամուլից, հարցեր են տալիս անցյալից՝ հինգ տարի առաջ այսպես, տասը տարի առաջ այնպես… Առաջարկում եմ խոսել այսօրվա մասին, այսօր կանգնած ենք երկրի կորստի առաջ։ Ձեր շնորհիվ մեր իշխանությունը, որ մարդը մտնում է քաղաքականության մեջ, ասում են ՝ այ հինգ տարի առաջ էս մարդը սենց բան է արել ու ամբողջ ժողովրդով սկսում ենք դա քննարկել»։

Լրագրողի դիտարկմանը, որ քաղաքական հայտ ներկայացնելուց պետք է պատրաստ լինել նաև անցյալի մասին խոսելու և խնդրանքին` չուղղորդել լրագրողներին, քանի որ երկարատև լռությունը հանգեցրել է կուտակված հարցերի, Արշակ Կարապետյանը խոստացավ բոլոր հարցերին անդրադառնալ առաջիկայում, երբ կկարողանա ներկա գտնվել և այլևս տեխնիկական խնդիր չի լինի. «Ես լրագրող չեմ, որ շատ խոսեմ, բլոգեր չեմ, որ շատ երևամ՝ կներեք ինձ, բայց շատ չեմ խոսելու։ Մարդիկ կան, ժամերով խոսում են, բայց չեն գործում։ Ես որոշել եմ աշխատել և հասնել այն կետին, որն իմ առաջ դրել եմ։Եկեք սրանով ավարտենք, ցավոք սրտի երևի սա էլ կապ ունի վեկտորի փոփոխության հետ, որ Ռուսաստանի հետ կապը վատ է, սրանով ավարտենք, հետո ավելի լավ պայմաններում մեծ միջոցառում կանցկացնենք, որտեղ կհավաքենք մամուլի ներկայացուցիչներին և կխոսենք Ձեր հարցերի մասին։ Եկեք անցյալը թողենք հանգիստ, եկեք զբաղվենք մեր այսօրվա խնդիրներով։ Թեև Երևանում եք, բայց երևի մենք Մոսկվայում ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է սպասվում Հայաստանին և ավելի ճիշտ գնահատական ենք տալիս այն ամենին, ինչ մեր շուրջն է կատարվում։ Պատերազմը չի ավարտվել, դրա համար առաջարկում եմ զբաղվել այսօրվա ու վաղվա խնդիրներով»,- եզրափակեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայկ Առաքելյան