Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամեն ամիս ավելանում են կոմունալ ծախսերը․ ուժեղ տնտեսությամբ թեթևացնելու ենք մեր բոլորիս ծախսային բեռը․ Անդրանիկ ԳևորգյանԵս երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Արցախցի երեխան խոստովանել է, որ խաբել է ծնողին. ուսուցչուհին մանրամասներ է ներկայացնում աղմկահարույց միջադեպից

Օրեր առաջ հայկական լրատվականներից մեկը անդրադարձել էր Մասիսի թիվ 4 դպրոցին, որտեղ դասավանդող ուսուցչուհի Արև Վրացյանը իբր արցախցի երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք էր դրսևորել և նույնիսկ հարվածել աշակերտներից մեկին։

Քանի որ հարցը շատ նուրբ է և հանրային շրջանակներում տարածվող տեղեկատվությունները խիստ միակողմանի բնույթ են կրում, մենք փորձեցինք կապ հաստատել Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանի հետ։   

Ուսուցչուհին մանրամասնեց, որ իր նկատմամբ թիրախավորված արշավ է սկսվել և ամեն ստոր քայլի դիմում են, որպեսզի իրեն հեռացնեն դպրոցից։

«Մեծ աղմուկ բարձրացրած միջադեպը սկսվել է, երբ աշակերտը խաբել է ծնողին, թե իբր խփել եմ իրեն։ Իրականում այդ երեխան էր դասաժամին խփում մեկ այլ տղայի և ես ընդամենը նկատողություն եմ արել։ Ծնողը անհարգալից վերաբերմունք է դրսևորել իմ հանդեպ, բայց երեխան վերջում խոստովանել է, որ ես իրեն չեմ խփել։ Սա առիթ է դարձել արցախցիների անունը շահարկվելու համար։ Ինքս ամենայն հարգանքով եմ վերաբերվում արցախցի աշակերտներին և նրանց ծնողներին, ապրումակից եմ նրանց տառապանքներին, եւ 44-օրա պատերազմի ավարտից հետո իմ կողմից կազմակերպված միջոցառումը` «Մերօրյա հերոսները» խորագրով, ծնվել է իմ հոգու խորքից, զգացմունքներից, մեր հերոսների հիշատակը հավերժացնելու ձգտումից »,-ասաց Արև Վրացյանը։

Տեղեկություններ տարածվեցին նաև, որ ուսուցչուհին արցախցու կենսագրությունը ճղել է և ասել, որ գնա Արցախում գրի իր կենսագրությունը, ի՞նչ կասեք այս մասին։

«Աշակերտներին հանձնարարված էր գործնական աշխատանք՝«Ինքնակենսագրություն»։ Արցախցին չէր կատարում հանձնարարությունը, քանի որ տանից բերած մի շարադրություն էր մոտը։ Շարադրությունը գտնվում է ինձ մոտ։ Երբ 6-րդ դասարանի արցախցի սովորողը խոստովանեց, որ ուսուցչուհի տատիկի թոռնիկի հետ միասին կրկնել է` Վրացյան, հեռացի'ր, ես ասացի. «Տղա' ջան, Արցախից եկել ես, որ ինձ հանե՞ս»։ Այդ արտահայտությունն արել եմ իմ կողմից «ծեծ կերած», ինձ հեռացնելու նպատակով ԿԳՄՍ դիմող ծնողին։ Իմ ասածը միտումնավոր ձևափոխվել է»,-ներկայացրեց ուսուցչուհին։  

Արև Վրացյանը նշեց նաև, որ դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանը չի կարողանում կամ չի ցանկանում կանխել իր նկատմամբ որոշ ծնողների ագրեսիվ վարքագիծը, երեխաների անկարգությունները։

«Նրա ներկայությամբ ծնողները ինձ վիրավորում են, ստորացնում, զրպարտում, ծայրահեղ քայլերի դիմելու պատրաստակամություն դրսեւորում, ես ինձ պաշտպանված չեմ զգում։ Անգամ մեկ այլ աշակերտի մղել են ստախոսության և պահանջել գրավոր շարադրել սուտ մտքեր։ Նման պահվածքը համարում եմ դատապարտելի և անընդունելի։ Իսկ նման ծնողները պետք է զգան իրենց պատասխանատվության չափը, չթաքնվեն իրենց ստեղծած կեղծիքի խորքում»,-նշեց ուսուցչուհին։

Երեխա-ուսուցիչ փոխհարաբերություններում մշտապես պետք է լինի փոխադարձ հարգանքը։ Իհարկե, ուսուցիչները երեխաներին առնչվող հարցերի ժամանակ պետք է առանջորդվեն երեխայի շահով, բայց երեխաներն ու նրանց ծնողներն էլ պետք է հիշեն ոչ միայն իրենց իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին։

Մեր հետ զրույցի ընթացքում Արև Վրացյանը անդրադարձավ նաև իրեն աջակցող ծնողների խմբին՝ հայտնելով իր երախտագիտությունը։

Որոշ ծնողներ, որոնք չցանկացան ներկայանալ, նշեցին, որ գոհ են ուսուցչուհի Արև Վրացյանի աշխատանքից, բայց Մասիս քաղաքի N4 հիմն. դպրոցի որոշ ուսուցիչների և գործիք դարձած աշակերտների կողմից ստեղծվող իրավիճակը խաթարում է դպրոցի աշխատանքային ընթացքը։

«Մենք գոհ ենք ուսուցչուհի Արև Վրացյանի արդյունավետ և բարեխիղճ աշխատանքից և դեմ ենք դպրոցում տիրող ամենաթողությանը։ Երիտասարդ ուսուցչուհին ազնիվ է իր աշխատանքի մեջ և նվիրված է իր գործին։ Մենք ցանկանում ենք աջակցել նման ուսուցիչներին։ Դրա համար բոլորս շնորհակալություն ենք հայտնել իրեն` իր կատարած բարեխիղճ աշխատանքի համար»,-նշեց ծնողներից մեկը։

Ծնողը պատմեց նաև, որ չնայած նրան, որ իրենք աջակցում են ուսուցչուհի Վրացյանին, կան  ծնողներ, որոնք վերջերս ուղղորդվելով դասղեկների կողմից, իրենց անվայելուչ պահվածքով, գռեհիկ բառապաշարով, դաժան վերաբերմունք են ցուցաբերում ուսուցչուհու հանդեպ, պահանջում չաշխատել։

«Տնօրենի հետ նրանք ժողովներ, հանդիպումներ են անցկացնում` ուսուցչի դեմ խոսելով, նրան վիրավորելով։ Այնուհետև իրենց տհաճ մտքերը տնօրենի առաջարկով գրավոր ամրագրում են ու ստորագրություններ հավաքագրում, որպեսզի իրեն ազատելու հիմք հանդիսանա։ Նրանք թույլ չեն տալիս արդար կարծիքը հաշվի առնել և որոշ ծնողների արգելում են մասնակցել այդ ժողովներին, քանի որ մերժվելու են ժողովների անընդունելի քայլերը։ Ստորագրահավաքներին պարտադրաբար մասնակցում են նաև իրենց խղճի դեմ կռիվ տվող ծնողներ։ Շահարկվում է արցախցի աշակերտների անունը, ստերի մեջ ներքաշվում են նաև աշակերտները։ Մենք բարձրաձայնում ենք այս մասին, թեև կաշկանդված ենք ներկայանալ` հատկապես տնօրենության կողմից մեր երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի արժանանալու պատճառով»,-նշեց նա։

Ըստ շրջանառվող տեղեկությունների որոշ ուսուցիչների հրահրմամբ 6-րդ դասարանում աշակերտները չափերն անցնում են` մանկավարժ տատիկի ուղղորդմամբ ուսուցչուհուն հեռանալու կոչեր հնչեցնելով։

«Ես գիտեմ, թե որն է մանկավարժի իմ առաքելությունը և իմ սովորողների հետ աշխատում եմ սիրով, ամենայն բարեխղճությամբ։ Տնօրենի թողտվությամբ է տիրում այս իրավիճակը, նա չի կարողացել կանխել դասղեկների կողմից ստեղծած այս քաոսը, և նման աշակերտների անկարգ պահվածքը տարածվել է մյուս դասարաններում` այս անամոթ քայլերի մեջ ներքաշելով նաև ծնողներին։ Արդյո՞ք դպրոցը չի գիտակցում, որ բուլլինգի զոհն ուսուցիչն է, ոչ թե սովորողը։ Այս իրադարձությունների ֆոնին պարզապես խաթարվում է իր գործը սիրող մանկավարժի աշխատանքային ռիթմը»,- իր խոսքն ամփոփեց ուսուցչուհի Արև Վրացյանը։

Ո՞վ է գնահատական տալու դպրոցում տեղի ունեցող իրավիճակին, կանխելու կամ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, ինչո՞ւ պետք է ուսուցչուհին իրեն պաշտպանված չզգա դպրոցում, ինչո՞ւ պետք է կաշկանդվի դպրոց մտնելիս կամ ուղեկցողի կարիք զգա։

Նմանօրինակ իրավիճակները խիստ դատապարտելի են և խորը ուսումնասիրության արժանի։