Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-ից
Քաղաքականություն

Փաշինյանը առ ոչինչ է համարում Հայաստանի ու Ադդբեջանի միջև կնքած զինադադարի հայտարարությունը՝ արձակելով Ալիևի ձեռքերը նոր ագրեսիայի համար. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Փաստ է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները նաեւ Հայաստանի կառավարիչների պատճառով չեն կատարվել։

Նիկոլը խախտե՞լ է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, թե՞՝ ոչ։

Նոյեմբերի 9 -ի հայտարարության 1-ին կետի համաձայն «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

2020-ի դեկտեմբերին Փաշինյանի ռեժիմը խախտեց այս կետն ու մեր զորքերին մի քանի տասնյակ կմ նահանջի հրաման տվեց՝ Ղուբաթլուի շրջանից դեպի Սյունիք՝ դիրքային առավելություն տալով հակառակորդին։

Հայտարարության 6-րդ կետի համաձայն «Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը»։

Ուշադրություն. միայն 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցվեր Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծը։

Իսկ ի՞նչ արեց Փաշինյանը։

2021-ի օգոստոսի վերջին ամբողջ Լաչինի շրջանն առանց մեկ կրակոցի զիջեց ադրբեջանցիներին՝ հայաթափելով Լաչինի շրջանը։

Սա նոյեմբերի 9-ի հայտարարության բացահայտ խախտում էր Փաշինյան-Ալիեւ զույգի կողմից։

Հայտարարության 8-րդ կետի համաձայն «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»։

Հարց Փաշինյանին. քանի՞ ռազմագերի մենք ունենք Բաքվում։

Պատասխան.առնվազն մի քանի տասնյակ։

Այդ դեպքում ինչու՞ ես շարունակել հանդիպումներն Ալիեւի հետ, եթե նա չի կատարել 8-րդ կետի պայմանները։

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մեկ անգամ օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եւ չորս անգամ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթները։

Սա նշանակում է, որ հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէր եւ Լեռնային Ղարաբաղն էլ նշվում էր որպես սուբյեկտ։

Նույնիսկ Ալիեւն է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ՝ ստորագրելով այդ կետը։

Ինչու՞ է Փաշինյանը խախտել այդ կետերը եւ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Ինչու՞… շրջանառվում են մի քանի վարկածներ։

1. Ալիեւի եւ Լուկաշենկոյի բարձրաձայնած 5 մլրդը տեղ է հասել երեւի։

2. Հնարավոր է Փաշինյանի մասնակցությամբ կամ իմացությամբ իրականացվել է 2018-ի իշխանափոխության արտաքին դերակատարների Արցախը հանձնելու ու «պատմական կաղապարներից հրաժարվելու» ծրագիրը։

3.Չի բացառվում պատմության մեջ որպես «աննախադեպ» մնալու Փաշինյանի «առաքելությունը», թեկուզ «աննախադեպ կապիտուլյանտ» կամ «աննախադեպ ազգակործան պատուհաս» պիտակով։

4. Տեսանելի են քաղաքական տգիտության եւ ավանտյուրիզմի միաձուլման էլեմենտներ։

5. Կա կարծիք, որ սա Արցախից եւ արցախցիներից «մուռ հանելու» բութ ձգտում էր։

Վարկածները բազմաթիվ են ու չկա վարկածների մեջ գեթ մեկը, որը կարդարացներ Փաշինյանի կողմից բերած աղետները։

Հ.Գ.Իսկ երբ Փաշինյանը փաստացի առ ոչինչ է համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, փաստացի առ ոչինչ է համարում Հայաստանի ու Ադդբեջանի միջեւ կնքած զինադադարի հայտարարությունը՝ արձակելով Ալիեւի ձեռքերը նոր ագրեսիայի համար։

Բայց այդքան բան որ հասկացող լիներ, ազգովի այս ողբերգական վիճակի մեջ չէինք լինի»։