Կոռուպցիան օգտագործում են անհուսալիներից ազատվելու համար
Կոռուպցիան Հայաստանի գործող իշխանությունների համար լրջագույն խնդիր է դարձել։ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու մասին հայտարարությունները Փաշինյանի վարչախմբին ուղեկցում են արդեն 5 տարի շարունակ, սակայն նա նույնիսկ իր հանդեպ չափազանց դրական տրամադրված արևմտյան կազմակերպություններին և կառույցներին չի կարողանում համոզել Հայաստանում կոռուպցիայի մասին իր կեղծ թեզերի մեջ, այժմ էլ խորագույն խնդիրների է բախվում, երբ մի շարք միջազգային առաջատար կառույցներ բացահայտ հայտարարել են, որ Հայաստանում կոռուպցիան ոչ միայն արմատախիլ չի արվել, այլև ավելի է խորացել։
Ընդսմին, Փաշինյանն այս հանգամանքը փորձում է օգտագործել սեփական թիմում հարցերը լուծելու համար՝ ազատվելով այն անձանցից, որոնց հավատարմությանն առանձնապես չի հավատում։ Իհարկե, առաջիկայում շատերը պատժվելու և հեռացվելու են, սակայն սուտ կլինի կարծել, թե հեռացվելու են բացառապես կոռուպցիոներները, իսկ «անբասիրները» մնալու են իրենց պաշտոններում, ընդհակառակը Փաշինյանի թիմում գրեթե չկոռումպացված պաշտոնյա չի մնացել, այն էլ, եթե այդպիսիները կան, ապա պարզապես անճարակներ են։
Գործող իշխանությունը վաղուց այլևս գերազանցել է իր նախորդներին կոռուպցիայի մակարդակով ու այժմ, ընդամենը Փաշինյանը ցանկանում է իշխանության գերկենտրոնացում իրականացնել, հեռացնել անցանկալի և անհուսալի տարրերին, իսկ միջազգային կառույցների զեկույցներն ընդամենն օգտագործում է սեփական քաղաքական նպատակահարմարության համար։
Հայկ Մելքոնյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին