Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Պատմությունն ի՞նչ մակդիրով է բնութագրելու Նիկոլին

Նիկոլ Փաշինյանի երկար- բարակ, ոչինչ չասող հարցազրույցներից հետո մարդն իր մեջ մի անորոշ դատարկություն է զգում։ Նման պահեր լինում են, երբ իրեն երաժիշտ համարող մեկը ժամերով հարվածում է գործիքի ստեղներին՝ առանց տիրապետելու նույնիսկ նոտաներին։ Երբ նա դեռ նոր էր եկել իշխանության կամ նոր էր բեմ մտել, սարսափում էի, երբ Արցախից, բանակցություններից էր խոսում։ Մտածում էի, լավ, բանակցություններից տեղյակ մեկը չկա՞, որ ոչ թե հարցազրույցներից հետո նրա «ստերը բռնի», ինչպես այսօր նրա «ստերի դավթարը» բացում էր Լևոն Զուրաբյանը, այլ բանավեճի դուրս գա քաղաքական տարրական նոտաներին չտիրապետող ղեկավարի հետ։ Հետո ինքս ինձ կանխեցի՝ իսկ դա կուզի՞ Փաշինյանը։ Պատկերացրեք թաղային կռվին մասնակցած մեկը մարտի դուրս գա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հետ։

Դա շատ լավ է հասկանում Փաշինյանը ու հարցազրույցները կազմակերպում է այնպես, որ բանակցությունների ընթացքին տիրապետողն  իր հետ նույն հարթակում չլինի։ Ինքը ինչ ուզի ասի։ Հետո ինչքան ուզում են թող իր «ստերը բռնեն», միևնույն է, մի ինչ որ  տոկոս, իրենից սնվելու տեսանկյունից,  իրեն կհավատա։ 

Այսօր Լևոն Զուրաբյանն էր առավոտյան  եթերով ներկայացնում «նրա ստերի դավթարը»։ Ստերն այնքան շատ էին, որ չհասցրեց մեկնաբանել։ Տարբեր թվերին Նիկոլի ներկայացրած հակասական ստերը անգամ տեսանյութով էր ցուցադրվում, որ նա չկարողանա հերքել սուտը։ Զուրաբյանը  մոլորված էր, չգիտեր պատմության մեջ ինչ մակդիրով մնալու Նիկոլ Փաշինյանը՝ «Նիկոլ խաբեբա»,  «Նիկոլ ազգակործան», «Նիկոլ աղետաբեր»․․․։ Այնքան շատ էին մակդիրները, որ նույնիսկ հնարավոր չէր կանխատեսել, թե պատմությունը որ մակդիրն է հավերժացնելու, որը տվյալ անձին ավելի բնորոշ լինի։ Անգամ չկարողացավ կանգնել «ազգակործան պատուհասի» վրա։

Նիկոլի հարցազրույցները ես նմանեցնում եմ Ներոնի նվագած երաժշտության հետ։ Հայտնի է, որ մինչ Հռոմն այրվում էր, կայսրը հանգիստ երաժշտություն էր սովորում իր նստավայրում։ Հետո Ներոնը հրամայել էր մարդկանց հավաքվել թատրոններից մեկում և ժամեր շարունակ ստիպել նրանց լսել իր երաժշտությունը։ Նա լսարանից ուշադրություն էր պահանջում, որ նրանք չդադարեն ծափահարել իրեն։ Բանը հասավ նրան, որ հանդիսատեսի մի մասը «ներկայացումը» լքելու համար մեռած էր ձեւանում ու դուրս հանվում թատրոնից։ Շուտով կայսրի հրամանով նույնիսկ մահացածներին արգելեցին «դուրս գալ»։  
Հիմա հայ ժողովուրդը հայտնվել է այս վիճակում։ Իր օրհասական ծանր իրավիճակում, երբ Արցախ չկա, հայաթափվել է, երբ Հայաստանն է դրվել Արցախի չգործող ռելսերին,  Նիկոլ Փաշինյանը հարցազրույներով խեղդամահ է անում հայ ժողովրդին։ Եթե մարդիկ, խնայելով իրենց, չեն լսում, օրվա մեջ հազար անգամ ու հազար ձևով նրա հարցազրույցները բարձրաձայնում են ուրիշները։ Փորձում են «հատ- հատ բռնել նրա ստերը»,  բայց թիվն այնքան մեծ է, որ դա խելահեղություն է, հնարավոր չէ․․․  ։ Այդ ասպարեզում, հասկացեք, բոլորդ պարտված եք Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև նման խելահեղության գնալու համար, պիտի վերլուծեք ոչ թե նրա հարցազրույցից որոշակի պարբերություններ, այլ նրա ողջ բառապաշարը, ամեն տառը․․․ Սա խելագարության տանող ամենակարճ ճանապարհն է, որ ուզում է հասցնել ժողովրդին։ Բոլորը զբաղված են իր հարցազրույցներով կամ իրեն թվացող մեծագույն երաժշտությամբ, իսկ « Հռոմն այրվում է » ․․․