Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հասարակություն

Տասնյակ հայեր չորրորդ Ամանորն են դիմավորում Բաքվի բանտերում

Մոտենում է 2024 թվականը, և արդեն 4-րդ տարին է, որ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ խոշտանգումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում։ Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձավ 32 գերի, պաշտոնական տվյալներով ևս 23 հայ դեռ ադրբեջանական գերության մեջ է։ Իրավապաշտպանների տվյալներով, սակայն, ևս 80-ից ավելի անձինք են գտնվում ադրբեջանական բանտերում, որոնց ճակատագիրը պարզելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։

Գերությունից վերադարձածների թվում չէ լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանը, որը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման որպես միջազգային ահաբեկիչ։ Նրա անունը կար ադրբեջանական կողմի նախնական ցուցակում, որը հրապարակվել էր դեկտեմբերի 7-ին, բայց հայտնի չէ, թե ինչո՞ւ՝ հանվել էր ցուցակից։ Ադրբեջանական բանտում են գտնվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները. նախկին երեք նախագահներ, պաշտպանության բանակի հրամանատար և փոխհրամանատար, նախկին պետնախարար, արտգործնախարար, Ազգային ժողովի նախագահ։ Բոլոր այս մարդկանց ադրբեջանական գերությունից հանելու ջանքեր գործադրում են միայն իրավապաշտպանները։

Հայաստանի գործող իշխանությունները վաղուց արդեն ձեռք են քաշել նրանցից, իսկ գերիների ազատման թեման էլ ընդամենը օգտագործում են սեփական փիար կամպանիայի համար, ինչպես դա եղավ 32 գերիների վերադարձի դեպքում։ Իշխանությունների քայլերը բացարձակ որևէ տրամաբանության չեն ենթարկվում։ Փաշինյանական վարչախումբը առանձնապես ջանքեր չի գործադրում նույնիսկ այդ մարդկանց հարցը միջազգային ատյաններում չի բարձրացնում՝ ներկայացնելու իրական խնդիրները, ինչը հերթական անգամ վկայում է, որ գործ ունենք ապիկար և դավաճանական մի խունտայի հետ , որի միակ նպատակը սեփական իշխանության երկարաձգումն է, այլ ոչ երբեք խոշտանգվող հայ ռազմագերիներին ազատ արձակելը։

Աննա Կապատետյան