«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ամփոփում է տարին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ամփոփում է տարվա արդյունքները: Ընկերության համար այս տարին նշանավորվեց մի քանի կարևոր իրադարձություններով։ Արդեն յոթերորդ տարին է, ինչ Ընկերությունն իրականացնում է Էլեկտրական ցանցերի արդիականացման և վերակառուցման ավելի քան 900 մլն ԱՄՆ դոլարի արժողության ներդրումային ծրագիրը: Ծրագիրը նախատեսված է 10 տարվա համար և ուղղված է սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէնեգիայի հաշվառման և վերահսկման սմարթ համակարգերի ներդրմանը, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացմանը և այլ կարևոր միջոցառումների իրականացմանը:
2015-2023թթ. «ՀԷՑ» ՓԲԸ էներգետիկները կառուցել են 2067 ենթակայան, 6/10 կՎ 413 կմ օդային և մալուխային գծեր՝ ավելի քան 80,000 բաժանորդի՝ ցանցին միացնելու համար:
Ներդրումային ծրագրով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
1. 0.4 կՎ մալուխագծերի փոխարինում՝ 532, 98.1 կմ,
2. 6/10 կՎ մալուխագծերի փոխարինում՝ 412, 142.5 կմ,
3. 0.4 կՎ օդային գծերի փոխարինում՝ 137.2 կմ,
4. 6/10 կՎ օդային գծերի փոխարինում՝ 72.0 կմ,
5. թվով 180 տրանսֆորմատորային ենթակայանների վերակառուցում,
6. թվով 76 բաշխիչ կետերի վերակառուցում,
7. թվով 5 110/35/10(6) կՎ ենթկայանների վերակառուցում:
Նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրման աշխտանքների շրջանակում կատարվել է շուրջ 700 000 հաշվիչների փոխարինում նոր «խելացի» հաշվիչներով:
«Բոլոր արտադրական ծրագրային գործողությունների, ցանցերի վերազինման, տեխնիկական միացման աշխատանքների իրականացումից բացի՝ մեր գործունեության առաջնահերթ ոլորտը մնում է ծառայությունների որակի և էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման աշխատանքը: Եվ եթե այսօր դեռ էլեկտրամատակարման վթարային ընդհատումների և որակի որոշակի խնդիրներ կան, դա կապված է մեր ողջ ներուժը նոր սպառողների՝ ցանցին միացմանն ուղղելու հետ, որը ևս մեր պարտավորությունների շրջանակում է: Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք մեր առջև դրված բոլոր նպատակների իրագործմանն առաջիկա տարիներին ևս», - նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:
Ընկերության համար տարին նշանավոր էր նաև պարտատոմսերի թողարկման կարևոր իրադարձության տեսանկյունից:
Ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում` 32 մլրդ դրամի չափով, 11.4 % տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:
Պարտատոմսերի թողարկման նպատակն Ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:
Պարտատոմսերի հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն, միևնույն ժամանակ, պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է ֆիզիկական անձ ներդրողների համար. յուրաքանչյուր ցանկացող կարող է ամբողջությամբ օնլայն ու ավտոմատացված եղանակով ՀԷՑ-ի պարտատոմսեր գնել՝ օգտվելով MyAmeria հավելվածի MyInvest հարթակից:
Ակնկալվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո պարտատոմսերը կունենան նաև ակտիվ և խորը երկրորդային շուկա` շնորհիվ արդեն իսկ ձևավորված դիվերսիֆիկացված ներդորղների բազայի, պարտատոմսերի աննախադեպ մեծ ծավալի և պրոֆեսիոնալ շուկա ստեղծողների:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT