Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Վիդեո

«Գալաքսի» ընկերությունների խմբի Սուրբ Ծննդյան նվերը. վերականգնվել է Խրիմյան Հայրիկի կողմից արձանագրված երգը

Բարի լուսո աստղ էրևաց, աղոթարան դռներն ի բաց»...  այս տողերով է սկսում 1885թ.-ին Կաթողիկոս Ամենայն Հայոց Խրիմյան Հայրիկի կողմից արձանագրված ժողովրդական բանահյուսության այս բացառիկ կտորը, որը հայ մարդու հավատքի ու աշխատասիրության մասին է: 1970-ականներին ազգագրագետ, վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանը ձայնագրում է այն արխիվի համար ու սովետական միության երկաթե վարագույրից այն կողմ հայերն առաջին անգամ լսում են այս երգը` հուզիչ, պարզ ու մաքրամաքուր: Սիմվոլիկ նշանակության այս ստեղծագործությունը ինքնության ու հավատքի պայքարի այս դժվարին ժամանակներում միավորել է ստեղծարար մասնագետների, արտիստների, երաժշտագետների, որոնք երեք ամիս շարունակ աշխատել են` կյանքի կոչելու «Գալաքսի» հիմնադիրների պարզ ու շիտակ գաղափարը` ամրապնդել ու վերագտնել Սուրբ Ծննդյան տոնի կենսական խորհուրդը ամեն հայ ընտանիքի համար:

«Մենք հավատում ենք հայ մարդու աշխատանքի ու աշխատասիրության ուժին: Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդը միավորված լինի, հավատա ու ապավինի սեփական ուժերին: Այս ստեղծագործությունը կարևոր հաղորդագրություն ունի: Այն նկարագրում է մեր հավաքական կենսակերպը` աշխատել ու ստեղծել  հավատով, աղոթքով ու բարությամբ: Մենք շատ կուզեինք, որ այս երգի հաղորդագրությունն ու բառերը հնչեն բոլոր հայ ընտանիքներում Սուրբ Ծննդին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Երգի ու վերջինիս պատմության ընտրության համար հաղորդակցության պրոֆեսիոնալ խումբ է աշխատել: Որպես ստեղծարար խնդիր սահմանվել է պահանջը` գտնել ու վերհանել ժողովրդի սրտից բխող որևէ պարզ երգ, որը կլինի դրական, կպատմի հայ մարդու կենսակերպը սեփական դիրքերից: Նախագծի ստեղծագործական պրոցեսը ղեկավարել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերությունը, իսկ երգի գեղարվեստական մշակումը կատարել է հայտնի «Կաթիլ» բենդը:

«Իր տեսակի մեջ սա առաջին ու բացառիկ նախագիծն է Հայաստանում, որը էթնիկ ժողովրդական երգին ակադեմիական հնչողություն ու երաժշտական ձևավորում է տալիս: Ընտրանքում մենք ունեցել ենք շատ ավելի մեղեդային երգեր, բայց ընտրությունը կանգ առավ հայրապետի ստեղծագործության վրա: Մենք շատ կցանկանանք, որ այն սիրվի ու մարդիկ սեփական տարբերակներն առաջարկեն այս երգի»,-ասել է «Կաթիլ» բենդի համահիմնադիր Գրիգոր Դավթյանը:

Երգի կատարմանը մասնակցել են Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբի սաները, խմբավար՝ Գրիգոր Հարությունյանի ղեկավարմամբ: Երեխաներին ձայնակցել է «Կաթիլ» բենդի վոկալիստ Սևադա Համբարչյանը, գործիքավորումը ղեկավարել է Գրիգոր Քարտաշյանը: Երաժշտությունը ձայնագրվել է` տրամադրվելու հանրությանը բաց լիցենզիայով, որպեսզի ցանկացած հայ այն կարողանա օգտագործել ու դարձնել սեփականը: Տեսաշարի համար ընտրվել են ձյունասպիտակ հայոց լեռները, որպեսզի կադրերը զերծ լինեն ցանկացած ավելորդ պատկերից և ամբողջ ուշադրությունը լինի երգի կախարդական տողերին: Ստեղծագործական խումբը նախագծի վերաբերյալ նոր զարգացումներ է խոստանում, իսկ առայժմ հորդորում հնչեցնել «Բարի լուսո»-ն բոլոր հայ ընտանիքներում` հանուն հավատի ու միասնության:

 

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի բացառիկ ընկերություններից է, որը տարեկան սոցիալական պատասխանատվության ծրագրերում մշտապես ներառում է կրթական, մշակութային, պատմական ժառանգության և հայալեզու մրցունակ բովանդակության ստեղծման նախագծերը: 1999-ի ի վեր ընկերության ծրագրերը ներառում են մոտ հարյուր տարբեր համագործակցություններ, հրատարակչական նյութեր ու գրքեր: Ընկերությունների խմբի հիմնադիրներն են Գուրգեն Խաչատրյանը, Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանը: Խմբի կազմում են հանդես գալիս ինչպես «Յուքոմ» հեռահաղորդակցության օպերատորն ու «Երևան Մոլ» առևտրաժամանցային համալիրը, այնպես էլ «ՓՈԼ» ֆրանսիական
սրճարանն ու «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի` ի թիվս 15 բրենդների:

«Կաթիլ»-ը հայկական ինդիֆոլկ խումբ է, որը հմնադրվել է 2017 թվականին: Այն հայտնի է իր բազմաթիվ էթնիկ երգերի ժամանակակից կատարումներով: Խմբի 5 հոգանոց կազմը մենահամերգ է ունեցել Հանրային Ռադիոյի ստուդիայում, ՀՀ օպերային նվագախմբի հետ համատեղ մասնակցել Անկախության տոնի համերգին Զվարթնոց տաճարում ի թիվս այլ նշանակալի ներկայացումների: 2020 թվականին թողարկել է իր առաջին «Ակներ» ձայնասկավառակը:


«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ»-ը եվրոպական ցանցի անդամ, որակավորված հաղորդակցական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում հեղինակության կառավարման, հանրային կապերի, բրենդինգային և մարկետինգային հաղորդակցության, տվյալների վերլուծության և հարակից ոլորտներում: Այն բազմաթիվ ստեղծարար նախագծեր է իրականացրել Հայաստանում` նոր լուծումներ ու նոր մտածողություն առաջարկելով շուկային: